Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պակիստանում ավտոբուսի ձորն ընկնելnւ հետևանքով 40 մարդ է զnhվել Թեհրանի օդային տարածքը կփակվի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ Նադալի ժամացույցը, Bugatti Chiron-ը և 200 կարատանոց տուրմալինը. Sotheby's-ը գանձերի որս է բացել Աբու Դաբիում Կարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանԹրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. ՊետդեպարտամենտՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդԼուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՓաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՌոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերինՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանՆերքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան 21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Պետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ ՀարցումՁեզ համար էլ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ Հարցում «ՀայաՔվե» միավորման շարքերը կուռ են և անսասանՓողով արդարություն. 8 տարի անց Փաշինյանը խոստովանում է ձախողումը․ Էդմոն Մարուքյան Այս պահին խուզարկություն է ընթանում քաղաքագետ, «Մայր Հայաստան»-ի անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում․ Մանուկ Սուքիասյան ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. Թրամփ ԱԱ-2026. Իսպանիան և Պորտուգալիան հաղթեցին և 1/8 եզրափակչում կմրցեն միմյանց դեմ Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում․ օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-ից 36 աստիճանի․ Սուրենյան Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվելՓաշինյանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումըԻրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Բացառում եմ 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման գործընթացից ու գնաց ԵԱՏՄ․ Փաշինյան«Տոտենհեմը» իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը. պաշտոնականՔիմ Քարդաշյանը ապացուցում է, որ ընձառյուծի նախշերը և միկրոստրինգները դեռևս թրենդային են Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըԹաիլանդում ավտոմեքենայի վրшերթի հետևանքով ութ բուդդայական վանական է զnhվել Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղված են ռուսական շուկա, և դրանք ուղարկել ԵՄ միասնական շուկա. ֆոն դեր ԼայենԵռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankՎաղը Կիևում հայտարարված է uգn օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա ՌԴ-ի hարձակման զnhերի. Կիևի քաղաքապետՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբիՌուսաստանի տարածքում 327 ուկրաինական ԱԹՍ է խnցվել. ՌԴ ՊՆ Իրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան
Քաղաքականություն

Վտանգավոր հուշագիր. ինչի՞ց է իրականում տուժում Հայաստանը

ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը, որը իշխանությունը փորձում է մատուցել որպես մեծ դիվանագիտական հաջողություն, իրականում ստեղծում է նոր սպառնալիքներ և խորացնում Հայաստանի ներքին ու արտաքին խոցելիությունները։ Մինչ պաշտոնական ղեկավարությունը խոսում է «նոր հնարավորությունների» մասին, իրականությունն ամբողջովին հակառակն է․ պետությունն աստիճանաբար կորցնում է իր դիմադրողականությունը, իսկ իշխանությունը՝ վերահսկողությունը քաղաքական ու հասարակական գործընթացների վրա։

Ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները, հասարակական ակտիվիստների նկատմամբ ճնշումները և քաղաքական հետապնդումները դարձել են միջազգային արձագանքի հիմնական պատճառներից։ Արևմտյան գործընկերները գնալով ավելի հաճախ են այցելում Հայաստան ոչ թե համագործակցության խորացման, այլ մտահոգությունների բարձացման նպատակով։ Հայաստանի իշխանության վարքագիծը հակասում է այն ժողովրդավարական չափորոշիչներին, որոնց վրա կառուցված են միջազգային հարաբերությունները։ Սա վտանգում է ոչ միայն համագործակցային ծրագրերը, այլև Հայաստանի՝ որպես կանխատեսելի գործընկերոջ հեղինակությունը։

Եկեղեցու դեմ իրականացվող արշավը նույնպես ստանում է լայն հրապարակային արձագանք Արևմուտքում։ Երբ իշխանությունը հարված է հասցնում ազգային ինքնության հիմք հանդիսացող ինստիտուտին՝ Հայ Առաքելական եկեղեցուն, դա դիտվում է ոչ միայն ներպետական ճնշման գործիք, այլև ժողովրդավարական արժեքների խաթարում։ Արդյունքում Հայաստանը պարզորոշ ներկայանում է որպես երկիր, որտեղ իշխանությունը քանդում է ինքնության, իրավունքի և հասարակական համերաշխության հենասյուները։

Անվտանգային ոլորտում զարգացումները մտահոգիչ են ոչ պակաս։ Ադրբեջանի հետ «խաղաղության» պատրանքի ներքո Հայաստանի պաշտպանության նախարարը առաջարկում է կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը։ Դա տեղի է ունենում այն դեպքում, երբ Ադրբեջանը ոչ միայն չի թուլացնում իր ռազմական ներուժը, այլ ընդհակառակը՝ անընդհատ արդիականացնում է զինուժը և ընդլայնում զինանոցը։ Այս պայմաններում բանակի թուլացումը ոչ թե խաղաղությանը միտված քայլ է, այլ թուլացման վտանգավոր գործընթաց, որը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ։ Չի բացառվում, որ այս որոշումը հանդիսանում է Ադրբեջանի անուղղակի պայմաններից ևս մեկը, որը Փաշինյանը հերթով կատարում է՝ փորձելով պահել իշխանությունը՝ պետության հաշվին։

Սահմանադրական փոփոխությունների գաղափարը ևս ներկայացվում է «ժամանակակից ինքնության» անվան տակ, մինչդեռ իրականում այն ունի հստակ արտաքին պատվիրատու։ Ադրբեջանի պահանջը՝ Հայաստանը հրաժարվի իր տարածքային նշումներից և ինքնիշխանության հիմնարար ձևակերպումներից, չի կարող իրականանալ առանց Սահմանադրության փոփոխության։ Այս գործընթացը արդեն իսկ ազդում է պետության ինքնության, պատմական իրավունքի և անվտանգային հավասարակշռության վրա։ Փաստացի, իշխանությունը որոշել է վերաձևել Հայաստանի պետական հիմքերը՝ համապատասխանեցնելով դրանք հարևան երկրի պահանջներին։

Այս իրավիճակում ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը դառնում է ոչ թե համագործակցության ամուր շրջանակ, այլ արտաքին լեգիտիմություն՝ ներքին վտանգավոր քայլերը իրականացնելու համար։ Երբ իշխանությունն իր գործողություններով քանդում է պետական ինստիտուտները, թուլացնում բանակը, բացում սահմանադրական դռներ արտաքին պահանջների առաջ և խաթարում հասարակական միասնականությունը, ոչ մի միջազգային փաստաթուղթ չի կարող ապահովել երկրի անվտանգությունը։

Հայաստանը պետք է հենվի ուժեղ պետության, կայուն ինստիտուտների և սեփական անվտանգության հաշվարկների վրա։ Իսկ եթե ներկայիս քաղաքական կուրսը շարունակվի, ապա հուշագրերը, համագործակցությունները և արտաքին հայտարարությունները չեն կարողանալու փոխարինել այն իրական հենասյուներին, որոնց վրա կանգնած է պետության գոյությունն ու անվտանգությունը։