«Կոշի» գաղութի «զոն նայողը» կոլով ծեծելով սպանել է իր «ճտին»
Անդրանիկ Մկրտչյանը 2008 թվականին Ռուսաստանում դատապարտվել էր 9 տարի ազատազրկման ավազակային հարձակման համար:
Տեղափոխվել է Հայաստան, 2013 թվականին պատժի չկրած մասը համաներման կիրառմամբ կրճատվել է 6 ամսով: Պատիժը կրել է «Կոշ» ՔԿՀ-ում, որտեղ, ըստ դատական ակտի, «բնակվել է ՔԿՀ-ի չորրորդ մասնաշենքի առաջին հարկում՝ որպես կացարան հարմարեցված խաղասենյակում: Այնտեղ մաքրման աշխատանքներ է կատարել նույն ՔԿՀ դատապարտյալ՝ սպանության համար դատապարտված Արտավազդ Գոհարյանը…»: