Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է
Աշխարհ

Ուկրաինան այլընտրանք չունի. մի քանի ամսից՝ կապիտուլյացիան անխուսափելի կդառնա․ քաղաքագետ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ուկրաինան այլընտրանք չունի. մի քանի ամսից՝ կապիտուլյացիան անխուսափելի կդառնա։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Վերջին արտահոսքերը վկայում են, որ ԱՄՆ-ի «28 կետանոց» խաղաղության նախագիծը Ուկրաինային առաջարկում է ամերիկյան անվտանգության երաշխիքներ, սակայն դրա դիմաց նրանից պահանջում է ծանր և զգայուն զիջումներ։ 

Հրապարակված տվյալներով ծրագիրը ներառում է․

● Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի դե ֆակտո ռուսական կարգավիճակի ընդունում,

● Խերսոնի և Զապորոժիեի շփման գծի սառեցում և որոշ հատվածների ապառազմականացում,

● Ուկրաինայի հրաժարում ՆԱՏՕ-ին անդամակցությունից և զինուժի կրճատում,

● Արևմուտքի կողմից վերակառուցման լայնածավալ աջակցություն, այդ թվում՝ ռուսական սառեցված ակտիվների ներգրավմամբ,

● Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փուլային մեղմացում՝ համաձայնագրի իրականացման փոխկապակցմամբ։

Վաշինգտոնը կառուցում է խաղաղության մի մոդել, որտեղ ամերիկյան անվտանգության ներգրավվածությունը փոխհատուցվում է Ուկրաինայի տարածքային, ռազմական և արտաքին քաղաքական սահմանափակումներով։

Ժնևում ժամեր առաջ ավարտված ԱՄՆ–Ուկրաինա բանակցությունների մասին պաշտոնական հայտարարությունն ընդգծում է «կառուցողական մթնոլորտը», «զգալի առաջընթացը» և «հաջորդ քայլերի հստակեցումը», սակայն լռում է ծրագրի բովանդակության ամենակարևոր կետերի վերաբերյալ։

Այս հանգամանքը ցույց է տալիս․

ա) ամենազգայուն դրույթները դեռևս չեն համաձայնեցվել,

բ) բանակցությունները տեղափոխվել են գաղտնիության և վերահսկվող տեղեկատվական դաշտ։

Ժնևի հայտարարությունն ավելի շատ արձանագրում է գործընթացը, քան բացահայտում իրական քննարկումները։

Եվրոպական երկրների մեծ մասը նախաձեռնությունը գնահատում է զգուշությամբ, քանի որ այն դիտվում է որպես․

● Ռուսաստանի տարածքային ձեռքբերումների դե ֆակտո օրինականացում,

● Ուկրաինայի պաշտպանունակության թուլացում,

● միջազգային իրավունքի համար նախադեպ է դարձնում ուժի միջոցով սահմանների փոփոխության լեգիտիմացումը:

● շեշտը դրվում է ԱՄՆ- Ռուսաստան համաձայնությունների վրա՝ ԵՄ-ին ու նրա լիբերալ- գլոբալիստական էլիտաներին թողնելով «խաղից դուրս» վիճակում:

Ուկրաինայում նույնպես իրավիճակը բարդ է:

Ցանկացած տարածքային զիջում կարող է առաջացնել լուրջ ներքաղաքական ճգնաժամ, քանի որ հասարակական տրամադրություններն ակնհայտորեն հակված չեն ընդունելու խաղաղություն՝ տարածքային կորուստների գնով։

Արդյունքում իշխանությունը կանգնած է պատերազմի շարունակման սահմանափակ ռեսուրսների և խաղաղության բարձր գնի միջև։

Ուկրաինան, մեծ հաշվով, այլընտրանք չունի․ մի քանի ամիս անց երկիրը կարող է կանգնել առավել կոշտ լուծման, կապիտուլյացիայի վտանգի առաջ»։

Հետևեք մեզ՝ այստեղ