Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԲանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր Կամենդատյան Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԻնչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութ«Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինUcom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՄենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԵթե Տիգրանաշենը հանձնեն, պաշտպանական համակարգը Զանգակատնից մինչև Երասխավան փլվելու է. Չալաբյան
Քաղաքականություն

Քաղաքական մրցակցության հնարավորությունների արհեստական սահմանափակումը՝ Փաշինյանի «միակ փրկությո՞ւն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին ՔՊ ղեկավարը հայտարարեց, թե 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է դառնան այն սահմանագիծը, երբ նախկին քաղաքական համակարգի ներկայացուցիչները պետք է վերջնականապես հեռացվեն քաղաքական գործընթացներից: Ավելին, նա նշեց, թե «մարդիկ զզվել են «ներկա-նախկինից»:

Մեր հասարակության մեջ տասնամյակներ շարունակ ներքին թշնամանք ու ատելություն սերմանող անձնավորությունը, ի դեպ, զուգահեռաբար սկսել է խոսել «քաղաքական բարեկրթության», վիրավորական խոսքից հրաժարվելու և անձնական ապաշխարության մասին: Շշմելու բան է, չէ՞...

Բայց դա հարցի հուզական կողմն է, ու պարզապես արձանագրենք և կենտրոնանանք նրա հայտարարությունների «նյութական» կողմերի վրա, որն առավել հետաքրքիր է:

Ի՞նչ է պարզորոշ ակնարկում Փաշինյանը՝ խոսելով նախկին քաղաքական համակարգի ներկայացուցիչներին քաղաքականությունից հեռացնելու մասին: ՔՊ-ի ղեկավարը այդպիսով քարոզչաքաղաքական հիմքեր է նախապատրաստում՝ ընդդիմադիր հիմնական ուժերին և լիդերներին ընտրություններից առաջ չեզոքացնելու համար: Դա կարող է լինել այս կամ այն քաղաքական ուժի մասնակցությունը ընտրություններին «չարտոնելը», այսինքն՝ չգրանցելը, քրեական նոր վարույթներ «կարելը» և այլն:

Ըստ էության, Փաշինյանի ասածը մի կողմից «փորձնական խայծ» է՝ պարզելու համար, թե ինչ արձագանք կլինի, իսկ մյուս կողմից՝ շատ հնարավոր է, որ «մոլդովական տարբերակը» Հայաստանում կիրառելու, այսինքն՝ մրցակից ուժերին ընտրություններից առաջ մեկուսացնելու, քաղաքական մրցակցային դաշտը նեղացնելու հիմքեր է ձևավորում: Պատահական չէ, որ Փաշինյանը վերստին հիշել է «գործակալների» թեման: Նույն «դաշտից» են նաև Փաշինյանի ու նրա քարոզիչների խոսակցությունները ընդդիմադիրների հասցեին, թե վերջիններս «վնասում» են ազգային անվտանգությանը, Ռուսաստանի կամ չգիտես, թե էլ ում հետ կապեր ունեն, այս, այն:

Կարճ ասած՝ «մոլդովական սցենարի» ավելի խիստ տարբերակի հիմքերն է գցում:

Զուգահեռ այս թեմայով հենց իշխանություններին հարողները, նրանց սատելիտները՝ 0,1-0,9 տոկոսանոց «քաղաքական ուժերի», մարդ-կուսակցությունների ներկայացուցիչներն են աղմկում: Նրանց դեպքում հասկանալի է՝ եթե հիմնական ուժերը չմասնակցեն, մեկ էլ տեսար՝ իրենք խմբով մի 5 տոկոս տարան ու ձեռք բերեցին պատգամավորի մի քանի բաղձալի մանդատ:

Մի խոսքով, իշխանությունների ու նրանց սատելիտների ցանկությունն է, որ, օրինակ՝ Քոչարյանը չմասնակցի ընտրություններին, Սամվել Կարապետյանը չմասնակցի, Սերժ Սարգսյանը չմասնակցի, Գագիկ Ծառուկյանը չմասնակցի:

Բայց ոնց որ «ժողբաստիոնից» էինք խոսում, հը՞: Ուրեմն, որոշողը միմիայն ընտրողն է, հասարակությունն է: Դուք ո՞վ եք, ընդհանրապես: Ընտրություններով չի որոշվո՞ւմ: Ու ոչ միայն ընտրություններով, ի դեպ: Եթե նշված (նաև՝ չնշված) գործիչներ կան, որոնց հրապարակային խոսքը հարյուր հազարավոր, եթե ոչ միլիոնավոր մարդկանց է հետաքրքրում, եթե նրանց կոչով հրապարակներ ու փողոցներ են լցվում, դուք այդ ո՞վ եղաք, որ որոշեք, թե ով զբաղվի քաղաքականությամբ, ով՝ ոչ, ով մասնակցի կամ չմասնակցի որևէ ընտրության կամ այլ քաղաքական գործընթացի:

Եթե հասարակությունը ընդունում է այս կամ այն ուժին, ուրեմն՝ դա է ճիշտը:

Կրկնենք, հասկանալի է, իհարկե, որ «կես տոկոսանոցներն» ուզում են մի կերպ «պլստալ» խորհրդարան, ինչով կկատարվի մանկության իրենց երկնագույն երազանքը: Հասկանալի է նաև, որ Փաշինյանը ցանկանում է ամեն գնով պահել իշխանությունը, որպեսզի երբևէ չկանգնի պատասխանատվության առաջ: Բայց ի՞նչ կապ ունեն նրանց ցանկությունները Հայաստանի շահերի, ժողովրդի ցանկությունների և հավաքական նպատակադրումների հետ:

Փաշինյանն էլ, նրա օտարերկրյա շահառուներն էլ հրաշալի հասկանում են, որ ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների դեպքում ՔՊ-ն (Փաշինյանը) վերարտադրվելու գրեթե ոչ մի շանս չունի: Ուստի, հնարավոր է՝ նաև օտարերկրյա շահառուների խորհրդով, Փաշինյանը ցանկանում է քաղաքական մրցակցության հնարավորությունն արհեստականորեն սահմանափակել: Դա իրեն վերարտադրվելու շանս կտա: Եթե Փաշինյանը վստահ լիներ, որ առանց բռնաճնշումների, հետապնդումների ու հալածանքների, առանց ահաբեկումների ու ոստիկանական տեռորի, առանց ռեպրեսիվ մարմինների միջամտության, առանց անօրինականությունների կարող էր ինքնավերարտադրվել, նման հուսահատ քայլերի չէր դիմի:

Վերջապես՝ զավեշտական է հնչում Փաշինյանի հայտարարությունը «նախկին-ներկայի» պահով: Դա այն քարոզչական «ուղտն» է, որին նստած նա 2018-ին մտավ ոչ միայն Հանրային ռադիոյի շենք, այլև կառավարության: Հիմա ի՞նչ, ուզում է ասել, որ ինքը ցանկանում է «պադնոժկա» անե՞լ (ոտք գցել) իր իսկ քարոզչական «ուղտին»:

Իհարկե, ոչ: Իրականում Փաշինյանը փորձում է վերախաղարկել իր՝ «սպիտակի ու սևի», «նախկինի ու ներկայի» հնարքը՝ արդեն մի փոքր այլ երանգով, արտաքուստ «հրեշտակային», իսկ իրականում միայնակ, առանց ընդդիմադիրների ընտրությունների գնալու փափագով:

Հ.Գ.-Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, օրերս ուշագրավ հանդիպում է եղել Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցչի մասնակցությամբ, որի ժամանակ հայաստանցի պաշտոնյաներից մեկին հորդորվել է «վերևներին» հասկացնել, որ եթե փորձեն խաղարկել «մոլդովական սցենարը», այսինքն՝ տեռորի ենթարկեն ընդգծված հակառուսական տրամադրություններ չունեցող ուժերին, թույլ չտան մասնակցել ընտրություններին, շարունակեն շահարկել Ռուսաստանի անունը մասնավորաբար «ագենտների» կեղծ թեզերով, ապա «հանկարծ» կարող են հրապարակվել ուշագրավ տվյալներ, թե իրականում ով է ում «ագենտը»...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում