16 հազար դոլարի ոսկի ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Մալաթիա–Սեբաստիա բաժնի պետ Վահե Մովսիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Պաշտոնյայի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա բավական մեծ ունեցվածք ունի, այդ թվում՝ 8 միլիոն դրամը գերազանցող ոսկեղեն: Նրա սեփականությունն են համարվում մեկ բնակարանն ու «TOYOTA RAV4» մակնիշի ավտոմեքենան:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 73 միլիոն դրամ, 55 հազար ամերիկյան դոլար ու 12 հազար եվրո, իսկ եկամուտներն էլ գոյացել են աշխատավարձից ու կազմել 2 միլիոն 22 հազար դրամ:
Մինչ Մովսիսյանի նշանակումը, Մալաթիա–Սեբաստիա բաժնի պետ է աշխատել արդարադատության փոխգնդապետ Տիգրան Թորոսյանը, ում նոր պաշտոնի տեղափոխվելուց հետո, Մալաթիա–Սեբաստիա բաժինը ժամանակավորապես ղեկավարել էր Արմեն Ազիզյանը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում