Իր աշխատանքում թերացած Սախոյանն այսօր մեծ ունեցվածքի տեր է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք–Մարաշ բաժնի պետի տեղակալ Գագիկ Սախոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը։
Սախոյանը հայտարարագրել է երեք բնակարան և «MERCEDES–BENZ E 230» մակնիշի ավտոմեքենա։ Դրամական միջոցներ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ չի ունեցել, իսկ եկամուտները կազմել են 1 միլիոն 666 հազար դրամ։
Սախոյանը մամուլին հայտնի է իր՝ հօգուտ քաղաքացու արդար պահանջի բռնագանձում չիրականացնելու «մղումներով»։ Նա բռնագանձում իրականացնելու փոխարեն դիմել էր Վարչական, այնուհետև էլ Վերաքննիչ դատարան կատարողական թերթը պարզաբանելու համար։ Իհարկե, բոլոր նշված դատարանները մերժել էին իր դիմումները և պարզաբանել, որ այդ թղթի վրա սևով սպիտակի վրա գրված է, թե ինչ է այն իրենից ներկայացնում։ Սակայն Սախոյանը այս գործընթացն այնքան էր երկարաձգել, որ ի վերջո բռնագանձման ենթակա ընկերությունը սնանկ էր ճանաչվել, իսկ ԴԱՀԿ դիմած անձն էլ այդպես էլ մնացել էր առանց փոխհատուցման։
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում