Այսօր ուսանողության միջազգային օրն է․ Մենուա Սողոմոնյան
Մեր ուսանողությունը թացը չորից լավ է տարբերում։ Նա ունի արդարության ու ազնվության իր չափանիշները, և նրան հնարավոր չէ «ֆռցնել» արհեստական օրակարգերով, կիսաճշմարտություններով, զտված ինֆորմացիայով և այլն։
Այսօր ուսանողության միջազգային օրն է։ Թե ինչու է հենց այս օրը, կարելի է համացանցում արագ գտնել այդ մասին տեղեկություններ։
Իսկ ես թեկուզ էսպես՝ հեռվից հեռու շնորհավորում եմ ձեզ, սիրելիներս, մեծ ու երջանիկ ապագա մաղթում։ Կհանդիպենք։