Արգամ Աբրահամյանի հերթական բարեգործական ծրագիրը
Արգամ Աբրահամյանն իր Ֆեյբուքյան էջում գրում է՝
Ինչպես և խոստացել էի․ այսօր արդեն Նշավան գյուղի մանկապարտեզը լիովին վերանորոգված իր դռներն է բացում համայնքի երեխաների առջև։
Ուրախալի է և պարտավորեցնող տեսնել երեխաների ոգևորված դեմքերն ու անհոգ ժպիտները նոր շունչ ստացած մանկապարտեզում:
Առկա խնդիրները մշտապես իմ տեսադաշտում են, և ես կփորձեմ հերթականությամբ առաջնային խնդիրներին լուծումներ տալով դրանք հասցնել մինիմալի։


