Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» Արմեն Մանուկյան (Ավետի տղա Սեւո)
Արմեն Ավետիկի Մանուկյան (Ավետի տղա Սեւո) ծնվել է 1976թ.-ի օգոստոսի 9-ին Երևանում: Ընդհանուր առմամաբ դատապարտվել է 2 անգամ:
Արմեն Մանուկյանը, որպես «օրենքով գող» թագադրվել է 1994թ-ին, Մոսկվայում. (17 տարեկան) հասակում: Ըստ մասնագետների Սևոն այն եզակի «օրենքով գողերից» էր, որ մինչ թագադրվելը որևէ անգամ դատապարտված չեր եղել, այդուհանդերձ դա չխանգարեց նրան քրեական միջավայրում «օրենքով գողի» ստատուս ունենալ: Ավետի տղա Սևոի քրեական կարիերայում մեծ դեր է ունեցել Սևոի հայրը՝ Ավետիկ Մանուկյանը (Նորագյուղցի Ավետ) ով չլինելով «օրենքով գող» մեծ հեղինակություն էր վայելում նախկին Սովետական Միության երկրներում, շատերը նրան համարում էին (վսեսայուզնի ավտարիտետ): Քրեագետները իրենց գրառումնեում նշում են, որ Ավետ Մանուկյանը քրեական աշխարհում միշտ համարվել է խաղաղության խորհրդանիշ միգուցե հենց այդ փաստն է եղել պատճառը, որ Արմեն Մանուկյանին այդքան երիտասարդ տարիքում որպես «օրենքով գող» թագադրել են քրեական աշխարհի այնպիսի «լեգենդար» «օրենքով գողեր» ինչպիսիք էին՝ Հարություն Ռոստոմյանը (Էջմիածինցի Հարութիկ), Ռուդոլֆ Օհանովը (Գեներալ Ռուդիկ Բակինսկի) և Վլադիմիր Օհանովը (Վեցմատանի Վաչկոս Բակինսկի)