Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Կրթության էութաբանական հիմքերը. ո՞ւր ենք գնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեխան կանգնած է գրասեղանի առաջ՝ ձեռքին մատիտ, աչքերը լի նոր գիտելիքի հանդեպ հետաքրքրությամբ: Ուսուցիչը կողքին է՝ ոչ միայն բացատրելով դասը, այլ նաև զրույցի և հարցերի միջոցով կապ ստեղծելով իրական կյանքի հետ։ Այդ պահը, երբ աշակերտը սկսում է զգալ գիտելիքի ու իր ներքին աշխարհի կապը, հենց կրթության իսկական իմաստն է։ Ուսուցիչը դառնում է ուղեցույց՝ ձևավորելով աշակերտի մտածողությունը, վերաբերմունքը և արժեքային կողմնորոշումը։

Կրթությունը գիտելիքի փոխանցում չէ միայն. այն մարդու էության ձևավորման ընթացք է։ Հին մտածողներն ասում էին, որ կյանքը առանց ինքնաքննության չարժե ապրել: Կրթությունը պետք է սովորեցնի մարդուն մտածել, հասկանալ իր գործողությունների իմաստը և ձգտել հոգևոր հասունության։ Այս իմաստով կրթությունը հոգու առաջնորդությունն է դեպի իդեալների ճանաչում ու ինքնաճանաչում։ Էութաբանորեն կրթությունը տեխնիկական գործընթաց չէ, այլ ինքնաճանաչման և ստեղծագործ մտքի զարգացման ուղի։ Գիտելիքը պետք է ծառայի մարդու ներքին աճին, ոչ միայն մասնագիտական հմտություններին։ Ըստ էության, կրթության արժեքը որոշվում է ոչ թե գիտելիքի քանակով, այլ մտածելու կարողությամբ։

Հոգեռեալիզմը հիշեցնում է, որ կրթությունը միաժամանակ հոգևոր և նյութական գործընթաց է. այն ձևավորում է ամբողջական մարդ՝ բանականությամբ ու բարությամբ առաջնորդվող։ Ուսուցիչը դառնում է ուղեցույց՝ բացելով դուռը, որի միջով աշակերտը պետք է քայլի ինքնուրույն։ Եթե մարդը ստեղծված է Աստծո պատկերով, ապա կրթության նպատակը այդ պատկերի վերականգնումն է՝ հոգևոր հիմքի և ստեղծագործ մտքի միջոցով։

Այսօր ճգնաժամ ապրող մեր կրթական համակարգը կտրված է իր էութաբանական արմատներից։ Գիտելիքը դարձել է գնահատման միավոր, ոչ թե արժեք։ Արդյունքում ձևավորվում է տեղեկացված, բայց ոչ իմաստուն սերունդ՝ տեխնիկական հմտություններով, սակայն առանց ներքին ուղղության։ Իրական կրթությունը պետք է ձևավորի մտածողություն, հոգևոր հիմք և ինքնաճանաչողություն՝ միավորելով բանականն ու հոգևոր զարգացումը։

Կրթությունը յուրաքանչյուր ժողովրդի հոգևոր և քաղաքակրթական հիմքն է։ Երբ հարցնում ենք՝ ինչ է կրթությունը, իրականում հարցնում ենք՝ ով է մարդը և ինչի համար է ապրում։ Էութաբանությունը սովորեցնում է դիտարկել կրթությունը՝ որպես էության ձևավորման ընթացք, իսկ հոգեռեալիզմը՝ որպես հոգևոր ու ֆիզիկական իրականությունների միասնություն։ Այս երկու մոտեցումների համադրությամբ կրթությունը դառնում է մարդու ամբողջական ձևավորման, ինքնագործունեության և ինքնության ճանաչման ուղի։

Հայաստանի կրթական համակարգը, ինչպես շատ երկրներում, աստիճանաբար հեռացել է այս հիմքերից։ Գիտելիքը դարձել է շուկայական պահանջարկի գործիք, ոչ թե հոգևոր զարգացման միջոց։ Այս իրավիճակում կրթությունը հաճախ կորցնում է իր նպատակը՝ ձևավորել մարդ, ով գիտի ոչ միայն «ինչ անել», այլև «ինչու անել»։ Ուստի, կրթական բարեփոխումների հիմքում պետք է լինի էութաբանական վերաիմաստավորումը՝ կրթությունը դարձնելով հոգևոր և մարդկային կատարելության ճանապարհ։

Մասնագիտական կրթությունը պետք է դիտարկել ոչ միայն աշխատանքի շուկայի, այլև մարդու ինքնաիրացման տեսանկյունից։ Այն պետք է միավորի երեք առանցք՝ գիտելիք՝ որպես բանական հիմք, հմտություն՝ որպես գործնական կարողություն, և արժեք՝ որպես հոգևոր ուղղություն։ Միայն այս համադրությամբ մասնագիտական կրթությունը դառնում է ոչ թե պարզապես տնտեսական, այլ քաղաքակրթական ներդրում։ Կարևոր է նաև, որ մեր կրթությունը հնարավորություն տա աշխարհի հետ հաղորդակցվելու գիտական, կրթական և մշակութային ոլորտներում։ Դա ենթադրում է տարբեր երկրների հետ միջազգային հարթակներում գիտական համագործակցության հմտությունների ընդլայնում, կարողություն ընդգրկվելու միջազգային գիտական ծրագրերում, մասնակցելու ակադեմիական փոխանակումներին և համատեղ հետազոտությունների իրականացմանը։ Մեր կրթությունը պետք է համահունչ լինի համաշխարհային կրթության միտումներին՝ պահպանելով արդիականություն և նորարարական մոտեցումներ, միաժամանակ ամրապնդելով ազգային ինքնությունը, մշակութային և հոգևոր արժեքները։

Աշխարհի հաջողված կրթական համակարգերը ցույց են տալիս, որ կրթությունը արդյունավետ է միայն այն ժամանակ, երբ կառուցված է արժեքների վրա։ Ֆինլանդիայում այն հիմնված է վստահության ու համագործակցության վրա, Ճապոնիայում՝ կարգապահության և հանրային պատասխանատվության, Գերմանիայում՝ տեսության և պրակտիկայի միասնության, Կորեայում՝ ազգային ինքնության և նորարարության համադրության վրա։

Հայաստանում ճգնաժամային վիճակում գտնվող կրթությունը պետք է վերադառնա իր էութաբանական հիմքերին՝ մարդու հոգևոր և մտավոր ձևավորմանը։ Բարեփոխումների հաջողությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ վերականգնվի ուսուցչի հեղինակությունը, գիտելիքի իմաստը և կրթության արժեքային բովանդակությունը։ Միայն այդպես կրթությունը կդառնա ինքնաճանաչման, ազատության և ստեղծագործության աղբյուր։

Մեր կրթության ապագան կախված է նրանից, թե որքան կկարողանանք վերագտնել նրա էութաբանական արմատները՝ միավորելով ազգային ինքնությունը, գիտական առաջընթացը և հոգևոր խորությունը։ Կրթությունը պետք է ձևավորի ոչ միայն գիտելիք, այլև բարություն, ստեղծագործություն և ծառայություն՝ դառնալով պետականության ու հասարակության ամուր հիմքը։ Կրթությունը մեր գոյաձևն է, և այն, թե ինչ ու ինչպես ենք սովորեցնում, որոշում է, թե ով ենք դառնալու որպես ժողովուրդ։ Վերադառնալով կրթության էությանը՝ դեպի մարդու հոգևոր զարգացումը, մենք կարող ենք փոխել ոչ միայն կրթական համակարգը, այլև մեր ապագան։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ,
Տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում