Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Փոփոխությանը ոչինչ չի կարող խանգարել. «Ուժեղ Հայաստան»Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ hակամարտnւթյան ընթացքում զnhվածների թիվը կազմում է 3,483Իշխանափոխության բանաձևը. ելույթս Գավառ քաղաքում․ Էդմոն ՄարուքյանՖլորիդա նահանգում hրդեհի մակերեսը հասել է 48,5 հազար քառ. կմ-ի. Ջորջիա նահանգում կրակը nչնչացրել է ավելի քան 120 բնակելի տունՆարեկ Կարապետյանի և «ուժեղ» թիմի այցը Դիլիջանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակԻջևանցիներ ջան, ձեր բարբառի նման քաղցր եք դուք․ մի քանի բացառություն հաշվի չառած․ Նարեկ ԿարապետյանՎրաստանում անհայտ անձինք Հայ Առաքելական և Ուղղափառ եկեղեցու սրբապատկերները նետել են աղբամանի մոտՍիրելի դիլիջանցիներ, եղանակային պայմանների պատճառով մեր այսօրվա համերգային ծրագիրը հետաձգվում է․ «Ուժեղ Հայաստան»Խոստեվանիր,որ Սև լճի բանակցություններում քո հովանավորությամբ թուրքերը ետ չէին քաշվում․ Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետԹույլ չեն տալու երկիրը գնա նախկին բարքերին․ մենք դա բացառում ենք և դրա երաշխավորն ենք․ Էդմոն ՄարուքյանԿիևն ու Վաշինգտոնը պատրաստվում են ստորագրել համաձայնագիր, որը թույլ կտա ուկրաինական ԱԹՍ-ներ արտահանել ԱՄՆԻջևանում Նարեկ Կարապետյանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինՈւմ անունն էլ լինի՝ հարցը մեկն է․ ուր են տանում Հայաստանը. Մհեր ԱվետիսյանՄեծ ակնկալիքներ ունեմ Ռոբերտ Քոչարյանից, որ հետ կբերի մեր Արցախը և տեր կկանգնի Հայաստան աշխարհին․ քաղաքացի Նարեկ Կարապետյանը Իջևանում և Հաղարծինում ջերմ շփվում է քաղաքացիների հետԱՄՆ հետախnւզությունը ցույց է տալիս, որ Իրանը պահպանում է զգալի hրթիռային կարողություններ. NYT«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Իջևանում ենԺողովուրդը իշխանությունը կտա արժանիներին․ Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ն շարունակում է մնալ Հայաստանի արդյունաբերության գլխավոր հենասյուներից մեկըՀայաստանը ընտրության առաջ․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական շրջադարձ Քաղաքացիներին ներկայացնում ենք «Ուժեղ Հայաստան» -ի ծրագրերը․ Մենուա ՍողոմոնյանԷս ի՞նչ համով հացիկ ես բերել մեզ համար. Նարեկ Կարապետյանի ջերմ շփումը «Ուժեղ Հայաստան»-ին աղ ու հացով դիմավորած իջևանցի փոքրիկի հետՆաիրի Սարգսյանի ելույթը Նոյեմբերյանում․ «Մենք պետք է վերադառնանք մեր իրական արժեքներին, դատապարտենք սուտը, մերժենք ստախոսին և կերտենք ուժեղ, անվտանք, արժանապատիվ, համայն հայության Հայաստան» Ու՞մ եք տեսնում Հայաստանի վարչապետ․ հարցում Նարեկ Կարապետյանի ելույթը ԻջևանումԻջևանի Գանձաքար գյուղը, տատիկիս գյուղն է, ուրախ էինք հյուրընկալվել. Նարեկ ԿարապետյանԳյուղացին մեր երկրի հենասյունն է՝ սահման պահողը, բերք ու բարիք ստեղծողը, ժողովրդին կերակրողը․ Գագիկ ԾառուկյանՈրքանո՞վ է լուրջ երկրի ղեկավարի ֆեյսբուքում սրտիկ անելը. Հարցում Կարապետյանի 5 տնտեսական քայլերի մասին տեղյա՞կ եք. Հարցում Իջևանում Զատուլինի ուղերձը կրկին ուշադրության կենտրոնում. Մհեր ԱվետիսյանԲռնությամբ փորձում են բողոքի ձայնը լռեցնել․ Աննա ԿոստանյանԵվրոպայում արևային էներգետիկայի ոլորտում սպասվում է կտրուկ տեխնոլոգիական թռիչք Ի՞նչպիսի ղեկավար է մեզ պետք. Հարցում Անփոփոխ բանակ և պաշտոնների բաշխում. ի՞նչ է թաքնված «բարեփոխումների» հետևում. Նառա ԳևորգյանՌուսաստանից ամեն օր քննադատություն է հնչում Փաշինյանի հասցեինՓաշինյանի վարկանիշը կտրուկ անկում է ապրել, դրա համար դռնեդուռ է ընկել. Կոստանյան Տավուշ այցի շրջանակում այցելեցի Իջևանի պատմաերկրագիտական թանգարան. Նարեկ Կարապետյան«Ծիծեռնակի հավատի կենաց»-ը նկարահանվել է «ՀայաՔվե»-ի աջակցությամբՅան Կլինիկի զարգացումը՝ Կոնվերս Բանկի գործընկերությամբԵվս մեկ նոր ընկերության բարեհաջող մուտք կապիտալի շուկա՝ ԱրարատԲանկի աջակցությամբ «Չենք կարող առաքել ծանրոցը»․ IDBank-ը նախազգուշացնում է «Հայփոստ»-ի անունից տարածվող կեղծ հաղորդագրությունների մասին Էդմոն Մարուքյանի ուսումնասիրությամբ՝ շուրջ 200 հազար մարդ չի ցանկանում ձայնը տալ ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանըՈւղիղ՝ Գոշ համայնքից․ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը բնակիչների հետՍամվել Կարապետյանը ինչ խոստանում, անում է. Արեգա Հովսեփյան Տավուշի ժողովրդից միշտ զգացել եմ քաղցրություն․ Նարեկ Կարապետյան Ի՞նչ կտա Փաշինյանին Թուրքիայի նոր որոշումը «Ուժեղ Հայաստանը» հանդիպում է Իջևանի բնակիչների հետ. Հրայր ԿամենդատյանԿվերազինենք մեր բանակը և կհզորացնենք մեր երկիրը․ Գրիգոր ԳրիգորյանՈւՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Իջեւանում
Ժամանց

Հայտնի հյուրերն ու դերասանները ետնաբեմում. «Քին» ներկայացման նախադիտումը՝ դրամատիկական թատրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ Գրիգորի Գորինի «Քին» ներկայացման փակ նախադիտումը: Բեմադրության հեղինակը ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյան Հարությունյանն է: Գլխավոր հերոսներին մարմնավորում են Հրաչյա Հարությունյանը, Լիդիա Գևորգյանը, Մարիամ Ադամյանը, Լևոն Հախվերդյանը, Նարինե Պետրոսյանը, Վլադիմիր Մսրյան կրտսերը և այլք: 

«Քին»-ը ներկայացում է դերասանի, բեմի և իրական կյանքի բարդ փոխհարաբերության մասին։
Այս պատմությունը ոչ միայն անցյալից է, այլ նաև ներկայից՝ այն մասին, թե ինչպես ենք մենք մեզ ներկայացնում աշխարհին և որտեղ է սկսվում մարդկայինի իսկական սահմանը։

Tert.am Life-ը ներկա է եղել ներկայացման փակ դիտմանն ու զրուցել դերասանների հետ:

Դերասանուհի Մարիամ Ադամյանն, ով մարմնավորում է Էմի Գոսուիլլին, պատմում է, որ ներկայացման ստեղծման գործընթացը տևել է շուրջ մեկ տարի.

«Մեկ տարի աշխատել ենք այս ներկայացման վրա։ Պատմական դրամա է, իսկ ինձ համար պատմականը միշտ գրավիչ է։ Մարդը իր դրսևորումներով նույնն է՝ դարերն են փոխվում, հագուստներն են փոխվում, բայց ցանկությունները, մտքերը, զգացմունքները մնում են նույնը։ Դա հենց ներկայացման հետաքրքրությունն է»։

Դերասանուհին նշեց, որ կերպարների բազմաշերտությունն է ներկայացումը դարձնում կենդանի.

«Ներկայացման մեջ յուրաքանչյուր կերպար շատ դիպուկ է, հետաքրքիր, և նույնիսկ մենք մեր կոլեգաներին միանգամայն նոր վիճակում ենք տեսնում»,- մեզ հետ զրույցում ասաց Մարիամ Ադամյանը: Նա առանձնացրեց իր համագործակցությունը Հրաչյա Հարությունյանի հետ՝ անկեղծանալով, որ նրա հետ միշտ հաճելի է աշխատել, բայց նաև բարդ ու պատասխանատու:

«Սա արդեն երրորդ գործն է, որ միասին անում ենք։ Ինձ համար մեծագույն հաճույք է նրա հետ աշխատելը։ Միաժամանակ դա պատասխանատվություն է, որովհետև նա շատ մանրակրկիտ է աշխատում։ Բայց հենց այդ գործընթացն է, որ օգնում է աճել»։

Դերասանուհի Լիդիա Գևորգյանը մարմնավորում է Աննա Դեմբիին: Նշում է, որ ներկայացումը միաժամանակ և՛ պատմական է, և՛ կենսագրական.

«Գործը պատմում է ողբերգակ դերասան Էդմունդ Քինի մասին։ Այստեղ բոլոր կերպարներն այնքան ցցուն են, որ յուրաքանչյուր դերասանի համար տալիս են լայն հնարավորություն՝ ստեղծելու, բացվելու, ցույց տալու վարպետությունը։ Սա դերասանի համար կարելի է ասել՝ երազանքի նյութ է:

Մարդիկ հաճախ մտածում են, որ դերասանն ամեն ինչ պարզապես խաղում է։ Բայց հենց այս ներկայացումը ցույց է տալիս, որ բեմի մարդը կյանքում չի խաղում։ Իրական խաղը շատ հաճախ կյանքում է՝ մարդկանց հարաբերություններում, ինտրիգներում։ Իսկ բեմը մեր ամենաանկեղծ տարածքն է»,- անկեղծացավ Լիդիա Գևորգյանը։

Նրա խոսքով՝ ներկայացման ուղերձները շատ են, յուրաքանչյուր հանդիսատես իրենն է գտնելու: