Պակիստանցի աղջկան բռնաբարել են ավագանու որոշմամբ՝ ծնողների աչքի առաջ
Պակիստանում գյուղի ավագանու 20 անդամներ ձերբակալվել են այն բանի համար, որ նրանք հրահանգել են բռնաբարել 17-ամյա մի աղջկա: Այդ մասին գրում է «Pakistan Dawn» թերթը:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ աղջկան որոշել են պատժել այն բանի համար, որ իր եղբայրը բռնաբարել է 12-ամյա աղջկա:
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ մեկ ամիս առաջ գյուղի ավագանուն դիմել է բռնաբարված աղջկա եղբայրը և խնդրել է իրենց ընտանիքի պատվի, հեղինակության համար իրենց կողքին կանգնել, ինչի հետևանքով էլ տղամարդիկ բռնաբարել են աղջկան ծնողների և հարևանների աչքի առջև: