Գերմանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ռումբը, պարզվել է, դդմիկ է
Երկրորդ համաշխարհային պատերազմի ենթադրյալ ռումբը, պարզվել է, որ ընդամենը 5-կգանոց դդմիկ է։ Այս մասին հայտնել է Բադեն Վյուրթենբերգ դաշնային հողի ոստիկանությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Տղամարդը կասկածելի իրը նոյեմբերի 2-ին գտել էր իր տան բակում եւ ոստիկանություն կանչել։ Միջադեպի վայրում իրավապահները պարզել էին, որ ռումբին նման իրը 40 սմ երկարությամբ բույս է։ «Սակրավորներ կանչելու անհրաժեշտություն չկա»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։ Հաղորդվում է, որ ամենայն հավանականությամբ դդմիկը թոշակառուի այգին էր նետել անհայտ մի անձ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայի վրա ավելի քան 2 մլն ռումբ է նետվել, որից ավելի քան 20 տոկոսը չի պայթել։ Նրանք պարբերաբար գտնում են շինարարակակն աշխատանքների ժամանակ...