Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Համատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ Հայաստան
Քաղաքականություն

Երրորդ ժամկետի մոլորությունը և ժողովրդի մենակության վտանգը

Հայաստանի քաղաքական դաշտում կրկին նկատվում է իշխանական եռուզեռ․ ՔՊ-ում ակտիվ պատրաստվում են 2026 թվականի ընտրություններին՝ թե՛ հերթական, թե՛ հնարավոր արտահերթ սցենարով։ Քաղաքական շրջանակներում արդեն խոսվում է վարչապետի հնարավոր առաջադրման մասին՝ այն դեպքում, երբ Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել երրորդ ժամկետ, և դա ոչ միայն իրավական, այլև բարոյական սահման է ժողովրդավարական հասարակության համար։

Այսօր Հայաստանում ժողովրդավարության մասին խոսելը վերածվել է ձևականության։ Երբ բիզնեսմեն Սամվել Կարապետյանին, սրբազաններին, եկեղեցականներին և համայնքապետերին ձերբակալում են միայն այն պատճառով, որ նրանք չեն հանդիսանում իշխող կուսակցության անդամներ կամ չեն կիսում իշխանության գաղափարախոսությունը, խոսել ազատությունների մասին՝ ծաղր է։ Այս ամենը տեղի է ունենում այն դեպքում, երբ Եվրոպական երկրների ներկայացուցիչները լուռ են, և իրենց լռությամբ կարծես օրհնում են այն բռնությունները, որոնք գործադրվում են իրենց իսկ հռչակած ժողովրդավարական արժեքների հաշվին։

Գործող իշխանության պահվածքը ոչ միայն խաթարում է երկրի ներքաղաքական հավասարակշռությունը, այլև վտանգում է ազգային ինքնության հիմնասյուները։ Հայ եկեղեցին՝ դարերով ժողովրդի հոգևոր, ազգային ու բարոյական պահապանը, այսօր հայտնվել է քաղաքական ճնշումների թիրախում։ Իշխանությունը փորձում է ստեղծել իր ենթակայության եկեղեցի՝ խեղաթյուրելով հավատքի և ինքնության սրբությունը։

Այս իրավիճակում ակնհայտ է դառնում՝ եթե այս ուղին շարունակվի, Հայաստանը կհայտնվի խորացող ճգնաժամի մեջ։ Երրորդ ժամկետի գաղափարը միայն իշխանության պահպանում չէ, այն պետականության և հասարակության ապագայի վրա ուղղված հարված է։ Երբ իշխանությունը կորցնում է իր սահմանները և փորձում է հավերժանալ, ժողովուրդը մնում է մենակ՝ առանց պաշտպանների, առանց հավատքի, առանց արժանապատվության։

Ժամանակն է հասկանալու՝ երրորդ ժամկետը ոչ թե իրավական, այլ ազգային-բարոյական գիծ է, որը չպետք է հատվի։ Հայաստանի պատմությունը միշտ պատժել է այն իշխանություններին, որոնք փորձել են հավերժացնել իրենց իշխանությունը ժողովրդի հաշվին։