Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ռուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԲանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր Կամենդատյան Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԻնչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութ«Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինUcom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրում
Քաղաքականություն

Խաղաղությունը երբեմն ավելի հեռու է, քան թվում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս պահի դրությամբ Ուկրաինայի պատերազմը մնում է ժամանակակից աշխարհակարգի ամենախոր ճգնաժամերից մեկը՝ հաշվի առնելով, որ այն ոչ թե մնացել է որպես ուղղակի տարածաշրջանային հակամարտություն, այլ վերածվել է համաշխարհային քաղաքականության առանցքային նյարդային հանգույցի։ Այսօր արդեն պատերազմն իր բնույթով դարձել է ոչ միայն տարածքային կամ ռազմավարական պայքար, այլև քաղաքական կամքի, միջազգային հեղինակության և աշխարհաքաղաքական հավասարակշռության հարց։

Հոկտեմբերի վերջին նախատեսված բուդապեշտյան հանդիպումը, որի հետ միջազգային հանրությունը հույս էր կապում՝ որպես հնարավոր դիվանագիտական շրջադարձի կետ, չեղարկվեց։ Համենայնդեպս, մոտ ապագայում ռեալ չի համարվում այդ հանդիպման անցկացումը։ Սա ինչ-որ տեսանկյունից խաղաղության հեռանկարին ուղղված խորհրդանշական հարված է։ Բուդապեշտում սպասվում էր Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի դեմ առ դեմ հանդիպումը, Հունգարիայի մայրաքաղաք պետք է ժամաներ նաև Վոլոդիմիր Զելենսկին։ Ու այս նախաձեռնությունը դիտվում էր որպես պատմական հնարավորություն՝ գոնե քննարկելու Ուկրաինայի պատերազմի դադարեցման տարբերակները, սակայն, ինչպես տեսնում ենք, այս սպասումը չիրականացավ։ Սպիտակ տունը հաստատեց, որ նախապատրաստական աշխատանքները դադարեցվել են՝ հղում անելով կողմերի «բավարար պատրաստակամության բացակայությանը»։ Թրամփի բնորոշմամբ, «չարժե ժամանակ կորցնել մի բան քննարկելով, որի շուրջ կողմերը դեռ պատրաստ չեն իրական զիջումների»։ Այս հայտարարությունն ինքնին վկայում է, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը չի պատրաստվում ներքաշվել այնպիսի բանակցությունների մեջ, որտեղ հնարավոր արդյունքը սահմանափակված է ձևականությամբ։

Բուդապեշտի հանդիպման տապալումը, սակայն, ունի ավելի խոր ենթատեքստ։ Դեռ Ռուբիո-Լավրով հեռախոսազրույցից հետո Մոսկվան սկսել էր ցույց տալ զսպված վերաբերմունք՝ հայտարարելով, թե «հանդիպման հստակ ժամկետներ երբեք չեն եղել», իսկ դիվանագիտական գործընթացը «չպետք է դիտարկվի որպես արագ լուծման ճանապարհ»։ Լավրովի մեկնաբանություններում հնչեց գլխավոր միտքը՝ Ռուսաստանը չի պատրաստվում կանգնել, քանի դեռ լուծված չեն այն հիմնարար խնդիրները, որոնք, իր գնահատմամբ, հանգեցրել են պատերազմի։ Այդ խնդիրների շարքում առանցքային է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը, ՆԱՏՕ-ին չմիանալու երաշխիքը և ոչ միջուկային պետության իրավական ամրագրումը։ Մոսկվայի այս դիրքորոշումն, ըստ էության, վերածվել է դիվանագիտական պատի, որը արգելափակում է ցանկացած իրական առաջընթաց։

Միաժամանակ, Վաշինգտոնի դիրքորոշումը՝ Թրամփի ղեկավարությամբ, փոփոխության է ենթարկվել։ ԱՄՆ նախագահը, որն իր քաղաքական գործունեության ընթացքում հաճախ հանդես է գալիս գործարքային տրամաբանությամբ, այս անգամ էլ փորձեց հարցին մոտենալ գործնական տեսանկյունից։ Նա, ըստ ամերիկյան աղբյուրների, անգամ քննարկել է Դոնբասի հարցը որպես «տարածքային փոխզիջման օրինակ», ինչը, սակայն, առաջացրել է մեծ անորոշություն։ Թեև Թրամփը երբեք բացահայտ չի ասել, որ Դոնբասը պետք է «տրվի Ռուսաստանին», բայց այն փաստը, որ այդ թեման բարձրացվել է Պուտինի հետ հոկտեմբերի 16-ի հեռախոսազրույցում, իսկ հաջորդ օրը նա ընդունել է Զելենսկուն Սպիտակ տանը, վկայում է, որ ԱՄՆ-ն փորձում է վերադասավորել իր մոտեցումները։ Զելենսկին, ինչպես հաղորդում են ուկրաինական աղբյուրները, այդ հանդիպման ժամանակ հստակ ընդգծել է, որ «Ուկրաինան չի սկսել այս պատերազմը և չի կարող լինել այն կանգնեցնողը»։ Այս միտքը դարձավ ուկրաինական պետական դիրքորոշման խորհրդանիշ՝ մերժելով ցանկացած պարտադրող «խաղաղություն»։

Այս համատեքստում Բուդապեշտի հանդիպման չեղարկումը Կիևում ընդունվեց ոչ թե որպես հիասթափություն, այլ որպես սպասելի իրադարձություն։ Վերլուծաբանների մեծ մասը շեշտում է, որ դիվանագիտական գործընթացի վերագործարկումը այժմ ոչ միայն անարդյունավետ, այլև վտանգավոր կլիներ Ուկրաինայի համար՝ սպառնալով ներքին համախմբվածությանը և արտաքին աջակցության շարունակականությանը։

Արևմուտքում, մասնավորապես Եվրամիության շրջանակում նույնպես նկատվում է որոշակի հիասթափություն, բայց ոչ անակնկալ։ Բրյուսելում հասկանում են, որ առանց Ռուսաստանի քաղաքական կամքի, իսկ այժմ նաև Չինաստանի ոչ պաշտոնական միջամտության, ցանկացած բանակցային հարթակ դատապարտված է ձախողման։ Պատերազմի շարունակությունը նաև վերաձևում է գլոբալ քաղաքական հարաբերությունները։ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև վստահության բացակայությունը, Եվրոպայի աճող հոգնածությունը, Չինաստանի «չեզոք, բայց ազդեցիկ» դիրքավորումը և Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունները ստեղծում են խիստ անկայուն համաշխարհային մթնոլորտ։ Ռուսաստանի համար Ուկրաինան դարձել է ոչ միայն ռազմավարական գոտի, այլև ռուսական ինքնության վերաիմաստավորման տարածք, իսկ Թրամփի համար՝ արտաքին քաղաքական հաշվարկների գործիք, որով նա փորձում է վերականգնել ամերիկյան գերիշխանության վերահսկելի պատկերը։

Եվ համաշխարհային ուժերի բախման դաշտում Ուկրաինան հանդես է գալիս ոչ թե սուբյեկտ, այլ հաճախ որպես օբյեկտ, որը դեռ որոշակի ազդեցություն ունի տեղի ունեցող գործընթացների վրա։ Պատերազմի գինը, սակայն, ամեն օր վճարվում է հենց այս երկրի ու նրա բնակիչների հաշվին՝ ավերված քաղաքներով, անհետ կորած զինվորների և հազարավոր անօթևան քաղաքացիների ճակատագրերով։ Թրամփը կարող է կոչ անել կողմերին մտածել, Պուտինը՝ շարունակել իր «պատմական առաքելությունը», իսկ Եվրոպան՝ պատրաստել նոր պատժամիջոցային փաթեթներ, բայց իրականությունն այն է, որ ուկրաինական հողում ամեն շաբաթ կորսվում են հազարավոր կյանքեր։

Սա պատերազմ է, որը վաղուց դուրս է եկել դասական ռազմական տրամաբանությունից և վերածվել գոյաբանական պայքարի՝ պետությունների, հասարակությունների, իսկ ավելի լայն իմաստով՝ արժեքային համակարգերի միջև։ Այս իրավիճակում Բուդապեշտի չեղարկված հանդիպումը դառնում է ոչ թե վերջակետ, այլ խորհրդանշական հիշեցում այն մասին, որ խաղաղությունը երբեմն ավելի հեռու է, քան թվում է։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում