Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ին
Քաղաքականություն

Վաղուց են բոլոր «կարմիր գծերը» հատված. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին նորմալ մարդկանցից շատերը նշում են, որ Փաշինյանը «կարմիր գծեր» է հատում: Մարդիկ նկատի ունեն ոչ միայն Ազգային եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի հայտարարած պատերազմն, ընդհանուր առմամբ, այլև կարգալույծ արված նախկին քահանայի, գործնականում աշխարհիկության վերադարձված անձնավորության «պատարագի» մասնակցելն ու դրա հետ կապված անընկալելի դրսևորումները:

Այդ դիտարկումն, իհարկե, տեղին է և համապատասխանում է իրականությանը, քանի որ իսկապես Նիկոլ Փաշինյանը «կարմիր գծեր» է անցնում կամ հատում: Սակայն փոքր-ինչ տարօրինակ է այն զարմանքը, որ նկատվում է հիշյալ արձանագրումն անող հայրենակիցների արձագանքներում: Այո, տարօրինակ է զարմանքը, քանի որ Նիկոլ Փաշինյանը իր գործունեության ընթացքում, առավել ևս՝ որպես վարչապետ պաշտոնավարելու մոտ 7,5 տարվա ընթացքում այդ ե՞րբ «կարմիր գծեր» չի հատել:

Չէ, իսկապես, այդ ե՞րբ է եղել, որ Փաշինյանը չի հատել «կարմիր գծեր», այն է՝ հանրային, քաղաքական, հասարակական, հոգևոր ու մշակութային կյանքում, նաև այսպես ասենք՝ կենցաղային հարթության վրա հարաբերություններում ընդունված նորմեր ու սահմաններ չի անցել:

Հատե՜լ... Ի՞նչ հատել, Փաշինյանը ամենակոպիտ ձևերով տրորտակ է տվել այնքան «կարմիր գծեր», որ դրանք իրար կպցնելու դեպքում մոլորակի հասարակածը գերազանցող կարմիր ժապավեն կստացվեր:

Ի՞նչ է արել Փաշինյանը: Հասարակության մի հատվածին հանել է մյուսի դեմ, հետո մի երրորդ հատվածին՝ այդ երկուսի դեմ: Հարազատին՝ հարազատի, քրոջը՝ եղբոր դեմ է հանել: Անդադար ատելություն ու թշնամանք է սերմանել, սևի ու սպիտակի է բաժանել:

Հաջորդը. շարունակաբար ու բացահայտ ստել է, հետո սկսել «կռուտիտներ» անել: Իր ուժայիններին շարունակաբար հրամայել է հարձակվել ընդդիմախոսների վրա: Երկրի կառավարումն իրականացրել ու իրականացնում է խայտառակորեն վատ, փնթի, անտակուգլուխ: Հայաստանի ու Արցախի գլխին պատերազմ ու աղետ է բերել ու մարդկային, տարածքային, նաև պատմամշակութային անդառնալի կորուստներ է պատճառել:

Այնքան «կարմիր գծեր» է հատել, որ Ազգային եկեղեցու, հայ հոգևորականության վրա հարձակվելու և հալածանքների ենթարկելու «կարմիր գիծն» ի՞նչ է, որ չհատի: Դա Փաշինյանի ու նրա մերձախավի համար խնդիր չէ: Չէ, իրոք, իրենց համար ի՞նչ խնդիր է՝ ոտնատակ տալ ազգայինը, պատմությունը, կրոնը, ոտնատակ տալ Եկեղեցին, արժեքները:

Երևի արժե՞ հիշեցնել, թե էլ ինչ «կարմիր գծեր» է հատել Փաշինյանը: Այն ի՞նքը չէր, որ 2008-ի մարտի 1-ին հետևողականորեն շարունակում էր բորբոքել Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված բազմության կրքերը՝ գործնականում հրահրելով ու խրախուսելով բախումները: Ու այն ժամանակ, երբ արդեն այդ ամենի հետևանքով մարդիկ էին զոհվել թե՛ ոստիկանության զորքերի, թե՛ հավաքված բազմության շարքերում, Փաշինյանը բղավում էր, որ իր հոգին փառավորվում է: Այդ ի՞նքը չէր բղավում ղարաբաղցիներին Երևանից քշելու մասին... Ու դեռ այն ժամանակ նա իշխանություն չուներ, ընդդիմադիր էր «աշխատում»:

Հարցն այն է, որ Հայաստանում միշտ էլ եղել է իշխանության համար պայքար, ինչը բնական է: Բայց ոչ մի անգամ ոչ մի հիմնական ընդդիմադիր լիդեր չէր հատել հնարավոր ու անհնար բոլոր «կարմիր գծերը»: Ու պատահական չէ, որ 2018-ին, երբ Փաշինյանն արդեն զգացել էր իշխանությունը զավթելու հոտը, կենդանի մարդկանց դռների առաջ... դագաղի կափարիչներ էին դնում ու ցնծում: Էլի մի տրորված «կարմիր գիծ», որը հետո ամբողջ ազգի քթից եկավ: Բուտաֆորիական «դագաղներ» ճոճելով իշխանության եկած Փաշինյանը հազար-հազարավոր իրական դագաղներ բերեց Հայաստանին...

Մի՞թե «կարմիր գծի» հատում չէ այն իրողությունը, որ կանխամտածված կերպով հրապարակում հավաքված ժողովրդին դեմ տվեցին «քառօրյա պատերազմի» իրական հերոսի կեղծ «պապիկ», որ սուտուփուտ և կրքեր բորբոքող բաներ արտասանեց:

Մի՞թե «կարմիր գծի» հատում չէր անվանի ու աշխարհահռչակ մարզիկների հանդեպ յուրօրինակ վրեժխնդրությունը միայն այն բանի համար, որ իր «թավիշին» չէին աջակցել: \

Փաշինյանն արդեն վարչապետի պաշտոնում հատեց այնպիսի «կարմիր գիծ», ինչպիսին է իր կողմից հակառակորդ ընկալվողների տուն և ընտանիք մտնելը: Որևէ մեկին հետապնդելու համար նրա քրոջ, հոր, հարազատի վրա քննիչ-մննիչ, ոստիկան-մոստիկանով հարձակվելը: Դա արդեն նորմ է դարձել: Ինչպես Փաշինյանի համար սովորական մի բան է համատարած բոլորին գաղտնալսելը, ուրիշների անձնական նամակագրության, անձնական կյանքի ինչ-ինչ տվյալներ ստանալու համար պետական հատուկ ծառայությունների հնարավորություններն օգտագործելն ու այդ «տվյալները» հանրայնացնելը կամ դրանցով հրապարակայնորեն շանտաժ անելը:

Բայց ավելի ահավոր «հատումներ» կան: «Կարմիր գծի» հատում, անգամ՝ տրորտակում է այն, որ Փաշինյանը հազարամյակներով ու բնիկ հայկական Արցախը ճանաչեց ադրբեջանական տարածք:

«Կարմիր գծի» ոտնակոխում է Արարատն ուրանալը:

«Կարմիր գծի» հատում է Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելը:

Հապա Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին զազրախոսությո՞ւնը: Երկրի նախկին ղեկավարների, ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ կին պատգամավորների հասցեին ինչ ասես՝ ասելը, ԱԺ ամբիոնից ուղիղ հաշվեհարդարի սպառնալիքներ հնչեցնելը...

«Կարմիր գծի» հատում էր Եռաբլուրի «առումը»՝ զոհվածների ծնողների նկատմամբ ֆիզիզկական բռնի ուժ գործադրելով:

Ո՞ր մեկն ասես, ախր, ո՞ր մեկը...

Սա է: Փաշինյանի գրեթե ամբողջ «գործունեությունը» կարմիրգծահատիչ է:

Այնպես որ, պարզ է, թե ով է Փաշինյանը մանավանդ «կարմիր գծեր» անցնելու առումով: Հարցն այն է, թե ովքեր են նրանք, ովքեր մղվում են նրա հետ «կարմիր գծեր» անցնելու, աններելի մեղքերով ծանրաբեռնվելու:

Թեպետ, արժե նկատել, որ այդ մղվողները գոնե վերջերս որոշակիորեն նվազել են: Չէ, անհամեմատ զգալիորեն են նվազել, ու դա մեծ հույս է տալիս, որ մեր երկրում ամեն ինչ դեռ վերջնականապես կորած չէ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում