Քաղբանտարկյալների հարցը ներկայացնում եմ Բրյուսելում․ Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․
«Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» (ALDE) կուսակցության 45-րդ համաժողովին մասնակցող մեր գործընկերներին ներկայացրել եմ, թե ինչպիսի հետընթաց է ապրում Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ոլորտներում։
Բարձրացրել եմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ իրականացվող հետապնդումների և քաղբանտարկյալների հարցը։