Ես երեխայիս չեմ վաճառել. գյումրեցի կինը պնդում է, որ «նվիրել է» նորածին որդուն
Իր նորածին տղա երեխային վաճառելու մեջ կասկածվող, Գյումրիի բնակիչ, 24-ամյա Արմենուհի Պետրոսյանը պնդում է, որ իր որդուն ոչ թե վաճառել, այլ «նվիրել է» ծննդաբերելուց անմիջապես հետո։ Այժմ, երբ տեղեկացել է, որ տեղի ունեցածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, Արմենուհին ցանկանում է վերադարձնել երեխային։
«Ես 1000 դոլարով երեխա չեմ ծախել, ես իմ կամքով եմ տվել երեխային, բայց հիմա որ դատական գործ կա վրես, լավ կեղնի՝ ես իմ երեխային բերեմ հետ»,-