Քաղաքացիներին մոլորեցնում են, ընտրություններին ընդառաջ նրանք գիտեն, որ որև մեկին չեն կարող տուգանքի ծանուցում ուղարկել․ Նաիրի Սարգսյան
Նախ իրենք ստիպված քաղաքական հետքայլ պետք է կատարեին ու կատարեցին այդ հետքայլը, երկրորդը՝ քաղաքական փիառ ակցիա են իրականացնում, այս մասին հայտարարել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով ֆիզիկական անձանց կողմից հայտարարագիր ներկայացնելուն։ «Քաղաքացիներին մոլորեցնում են, ընտրություններին ընդառաջ նրանք գիտեն, որ որև մեկին չեն կարող տուգանքի ծանուցում ուղարկել, 740,000 մարդու ծանուցում ուղարկելն այդքան հեշտ բան չի, և նրանք փիառ կատարեցին, ասացին ձեզ չենք տուգանում, պայմանով, որ 2026 թվականին ընտրվեն և տուգանքներ սահմանեն նոր օրենսդրական փոփոխությամբ, ֆիզիկական անձանց, ՀՀ քաղքացու դուռը թակելու տուն մտնելու, հարկային ստուգում իրականցնելու իրավունք են ապահովելու իրենց համար»,-ասել է նա։