Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացել
Քաղաքականություն

Պետք է մի պարզ բան հասկանալ՝ վերջապես և ընդմիշտ․ Մհեր Ավետիսյան

Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Ցանկացած քայլ, ցանկացած գործողություն, որը իրականացնում է Հայաստանը Ռուսաստանից հեռանալու կամ Ռուսաստանից կտրվելու նպատակով, ողջունվելու և խրախուսվելու է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Իրանի թուրքական քաղաքական շրջանակների կողմից, քանի որ այս բոլոր ուժերը հասկանում են, որ չեն կարող դիպչել Հայաստանին, եթե Հայաստանը Ռուսաստանի հետ է, չեն կարող տարածաշրջանում փոխել որևէ սահման կամ քաղաքական գործընթաց, եթե Հայաստանը Ռուսաստանի կողքին է և տարածաշրջանը կառուցված է ռուսական անվտանգության ճարտարապետության վրա։
 
Եթե Հայաստանը ցանկանում է քանդել այդ ճարտարապետությունը կամ հեռանալ Ռուսաստանից, ապա տարածաշրջանային պետությունները միայն ուրախ կլինեն և խրախուսելու են, որպեսզի Հայաստանը շատ հեռանա Ռուսաստանից և մեն-մենակ մնա բոլոր տարածաշրջանային պետությունների դիմաց՝ իր բոլոր բացասական հետևանքներով Հայաստանի և հայ ժողովրդի համար։
 
Սա չհասկանալը նշանակում է ուղղակի վտանգել մեր պետականությունն ու մեր ժողովրդին դնել նոր ցեղասպանության և կոտորածի վտանգի առջև։ Սա է պատճառը, որ Ադրբեջանը, Թուրքիան և նմանատիպ երկրները բացեիբաց ողջունում են Հայաստանի՝ դեպի Արևմուտք գնալու և Ռուսաստանից հեռանալու ձգտումները։ Ավելին՝ ըստ իրենց հնարավորությունների, նրանք փորձում են աջակցել, որպեսզի Հայաստանը հեռանա Ռուսաստանից և մեն-մենակ կանգնի տարածաշրջանային խնդիրների առջև։
 
Իրականում Հայաստանը պետք է ամուր կանգնի Ռուսաստանի կողքին։ Հայաստանը պետք է իր գործողություններով ապահովի, որ տարածաշրջանային խնդիրները լուծվեն Ռուսաստանի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ճարտարապետության շրջանակներում։ Հայաստանը ոչ թե պետք է հեռանա Ռուսաստանից, այլ պետք է պահանջ դնի՝ որպեսզի Ադրբեջանը ևս դառնա ՀԱՊԿ-ի անդամ և տարածաշրջանային խնդիրները լուծվեն բացառապես Ռուսաստանի գեոպոլիտիկ հետաքրքրությունների համատեքստում։ Քանի որ Հայաստանի և Ռուսաստանի շահերը համընկնում են բազմաթիվ հարցերում։ Չկա մի հարց, որտեղ Հայաստանի և Ռուսաստանի շահերը չհամընկնեն։ Նրանք, ովքեր փորձում են նման հարցեր բարձրացնել, կամ քաղաքականությունից չեն հասկանում, կամ կատարում են արևմտյան պատվերներ։