Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Այս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԲանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր Կամենդատյան Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԻնչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութ«Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններին
Քաղաքականություն

Պետական այրեր, ուժային կառույցների եւ արդարադատության համակարգի ծառայողներ, կանգ առեք, խելքի եկեք, զգաստացեք, հասկացեք, թե ինչ սոսկալի սրբապղծության եք գնում. Հայր Ասողիկ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան՝ Ասողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«ՁԱՅՆ ՏԻՐՈՋ ՍՈՒՐԲ ԽՈՐԱՆԻՑ

Ուխտապահ հոգեւոր դասը եւ հավատավոր հայորդիներն արթուն են եւ միշտ ինքնազոհ կանգնած են հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, հանուն ազգընտիր եւ աստվածարյալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի, որովհետև Հայոց Հայրապետը մարմնավորում է ողջ Եկեղեցին Հայաստանյայց՝ համայն հավատավոր մեր Ազգը. Հայոց Հայրապետն Իր Սուրբ Օծումով եւ նվիրապետական հանգամանքով ցկյանս անձեռնմխելի է և անփոփոխ:

Ա՛յս է կարգն ու պահանջն աստվածային արդարության եւ ճշմարտության: Ա՛յս է հավատավոր ու աստվածապաշտ անձի հավատամքն ու վարքը: Ա՛յս է ազգային ինքնագիտակցություն ունեցող եւ արժանապատիվ հայորդու վերաբերմունքն ու վարմունքը:

Եվ այսպես է չափվում ու կշռվում ամեն խոսք, գործ եւ արարք: Ըստ այսմ, այն ամենն ինչ ասվում եւ արվում է պետական որոշ պաշտոնյաների եւ որոշ մարմինների աշխատակիցների կողմից՝ ապազգային է, հակասահմանադրական ու հակապետական է, խելագար աստվածամարտություն է:

Ուստի բոլոր գործող անձերը՝ հայտնի եւ անհայտ, արժանի են Ամենակալ Աստծո, Սբ Եկեղեցու եւ Ազգի նզովքին:

Որպես Տիրոջ օծյալ սպասավոր, որպես իմ հարազատ երկրի եւ անխտիր ամենքի համար աղոթարար մի հայ հոգի, նորեն դիմում եմ Ձեզ՝ պետական այրեր, ուժային կառույցների եւ արդարադատության համակարգի ծառայողներ, կանգ առեք, խելքի եկեք, զգաստացեք եւ ի վերջո հասկացեք, թե ինչ սոսկալի սրբապղծության եք գնում, թե ինչ կործանարար քայլի եք դիմում…

Ձեր ողջախոհությամբ եւ բարեպաշտությամբ հեռացրեք ձեզանից եւ ձեր սերունդներից Ամենազոր Աստծո ահեղ Սուրբ Աջը, որը հավետ բարձրանում է բոլոր անզգամ ու սրբապիղծ հոգիների վրա:

Կանգնեցե՛ք, կանգնեցե՛ք, լսեցեք այս սիրալիր ձայնը, որը գալիս է դեպի Ձեզ Տիրոջ Սբ Խորանից:

Սրբությամբ պահպանեցե՛ք այն ազգաշեն ու պետականակերտ իրականությունը, որն իր բարձրակետին հասավ մեր անկախության արշալույսով՝ Սբ Եկեղեցու և Պետության համերաշխ, միմյանց լրացնող ու սատարող, միմյանց հարգող և լսելի փոխգործակցությունը: Իսկ եթե շարունակեք մնալ այս նույն՝ հոգեմտավոր անկյա՛լ վիճակի մեջ, գիտցած եղեք, արժանի եք լինելու Տիրոջ օծյալ սպասավորներիս անվանական նզովքին, որը Ձեզ համար կփակի երկրի ու Երկնքի դռները…

Նորեն Ձեզ համար բարձր հնչում է Սբ Ավետարանի ձայնը՝ ապաշխարեցեք, ապաշխարեցեք, ապաշխարեցեք ի սեր Աստծո, Սբ Եկեղեցու, Ազգի և Մայր Հայրենիքի:

Աստված մեզ բոլորիս ապավեն եւ օգնական եւ առաջնորդ»: