Ինը տարի՝ կնոջը սպանելու ու ջրատարը նետելու համար
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հրապարակվեց կնոջը՝ Նարինե Դանիելյանին սպանելու համար մեղադրվող Արթուր Մելիքսեթյանի դատավճիռը։ Մելիքսեթյանը, ըստ դատաբժշկական փորձաքննության, այնքան է ծեծել կնոջը, որ նրա դեմքը դարձել է անճանաչելի, այնուհետև մարմինը նետել է ջրատարի մեջ։