Այս օրը Տիգրանը դուրս եկավ կոմայից. հարազատներն արդեն երկրորդ տարին նշում են նրա «երկրորդ ծնունդը»
News.am-ը գրում է.
Վանաձորի դպրոցի բակում երկու տարի առաջ դեկտեմբերի 2-ին դանակահարված Տիգրանը մեկ ամիս անց այս օրը կոմայից դուրս եկավ: Այսօր` հունվարի 2-ին, արդեն երկրորդ տարին նրա հարազատները նշում են Տիգրանի «երկրորդ ծնունդը»: Տիգրանը կատարվածի մանրամասները չի հիշում. միայն հիշում է` ինչպես է առավոտյան սովորականի նման արթնացել ու դպրոց գնացել։ Այնուհետեւ վիճաբանություն է եղել, կրծքավանդակի ու թիկունքի շրջանում ստացած դանակի վնասվածքների հետեւանքով Տիգրանի մոտ առողջական լուրջ խնդիրներ են առաջացել, որոնք նրան երկու տարի անց էլ դեռ ուղեկցում են։
Տիգրանն Իսրայելում բուժման կուրս է անցել, որն արդյունավետ է, բայց ոչ լիարժեք։ Նախկին լիարժեք կյանքին վերադառնալու համար Տիգրանից դեռ երկար ժամանակ ու մեծ համբերություն կպահանջվի։
Շարունակությունը` այստեղ