ԴԱՀԿ շեֆի օգնականը 100 միլիոն դրամից ավելի գումար ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի օգնական Աշոտ Տեր–Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Տեր–Գրիգորյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ հողին ամրակայված գույք և նոր կառուցված, անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված մեկ շինություն: Նրա սեփականությունն է հանդիսանում նաև «LEXUS NX 200 t» մակնիշի ավտոմեքենան:
Դրամական միջոցները կազմել են 77 միլիոն դրամ, 32 հազար ամերիկյան դոլար ու 26 հազար եվրո: Տարեսկզբից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ունեցել է 2 միլիոն 662 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:
Տեր–Գրիգորյանն այս պաշտոնում նշանակվել է հինգ տարի առաջ՝ զբաղեցնելով Մուշեղ Խաչատրյանի աթոռը, ով այլ աշխատանքի էր տեղափոխվել: Մինչ այդ զբաղեցնում էր իրավաբանական բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում