Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի գործը մտնում է վճռորոշ փուլ


Հայաստանի քաղաքական իրականության ամենախնդրահարույց երևույթներից մեկը՝ արդարադատության համակարգի քաղաքականացումը, նոր փուլ է մտնում։ Սամվել Կարապետյանի գործով զարգացումները դարձան հերթական ապացույցը, որ իշխանությունները օրենքը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի։ Սակայն այս անգամ նրանց անօրինականությունը բախվել է միջազգային իրավունքի անխախտ պատնեշին։

Հայտնի իրավապաշտպան և փաստաբան Ռոբերտ Ամստերդամը, մեկնաբանելով Հայաստանի իշխանությունների գործողությունները, իր ֆեյսբուքյան գրառմամբ ընդգծել է, որ միջազգային դատարանները կանգնեցրել են Երևանի անօրինականությունները։ «Երբ իշխանությունը թիրախավորում է իր քաղաքական հակառակորդներին, օրենքը դառնում է զենք, իսկ դատարանը՝ մահակ։ Սամվել Կարապետյանի ձերբակալությունն ու նրա դեմ հարուցված գործը, դրան հաջորդած ՀԷՑ-ի հետ կապված գործընթացները հենց քաղաքական պատիժ են, քանի որ նա համարձակություն ունեցավ պաշտպանելու Հայ Առաքելական Եկեղեցին և ազգային արժեքները»,– գրել է Ամստերդամը։

Նրա խոսքով՝ փաստերը խոսում են հստակ․ հենց այն օրերին, երբ Սամվել Կարապետյանը կալանավորվեց, կառավարությունը փորձեց բռնազավթել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարումը՝ օրենքի կոպիտ խախտումներով։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ուղղակի հարձակում մասնավոր սեփականության վրա՝ քաղաքական վրեժխնդրության դրդապատճառներով։

Ամստերդամը հիշեցրել է, որ իր նախաձեռնությամբ և միջազգային իրավական հիմքերի վրա հիմնվելով՝ Ստոկհոլմի Առևտրային պալատի Արբիտրաժային ինստիտուտը կայացրել է հրատապ որոշում, որով ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի դեմ ընդունված նոր օրենքների կիրառումից և դադարեցնել ընկերության բռնագրավման հետագա քայլերը։ «Այս որոշումը ցույց է տալիս, որ Հայաստանի գործողությունները լուրջ կասկածներ են հարուցում միջազգային իրավունքի տեսանկյունից։ Եթե կառավարությունը չկատարի այդ պարտադիր որոշումը, դա կդառնա ապացույց, որ նրանց համար օրենքի գերակայությունը դատարկ խոսք է միայն»,– նշել է փաստաբանը՝ հավելելով, որ «մենք շարունակելու ենք մեր պայքարը հանուն արդարության»։

Մինչ միջազգային դատարանները փորձում են կանգնեցնել Երևանի անօրինականությունները, Հայաստանի ներսում իշխանությունները շարունակում են ճնշումների քաղաքականությունը։ 2025 թ. օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանը կրկին երկու ամսով երկարաձգեց ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանքը։ Փաստաբանական խմբի հայտարարության մեջ նշվում է, որ դատարանը անգամ չի հաղթահարել հիմնավոր կասկածի շեմը՝ այն դեպքում, երբ Կարապետյանին ներկայացված մեղադրանքները չեն հիմնավորվել որևէ փաստական տվյալով։ Դատարանը, այնուամենայնիվ, հաստատված էր համարել մեղադրանքի այն մասը, որով Կարապետյանի՝ Մայր Աթոռը պաշտպանող հարցազրույցը որակվել էր որպես «կոչ»։

Փաստաբանների խոսքով՝ քննիչ մարմինները վերջին ամիսներին որևէ նոր գործողություն չեն իրականացրել, անտեսել են դատարանի պարտադիր որոշումները և նույնիսկ առանց հիմքի առաջադրել են նոր մեղադրանք՝ շարունակական ապօրինության նոր նշաձող սահմանելով։ «Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման փաստը հաստատված է։ Դրա մասին խոսում են ոչ միայն իրավական խախտումները, այլև իշխանական շրջանակներից հրապարակային հաշվեհարդարի կոչերը»,– ասված է փաստաբանական խմբի հայտարարությունում։

Քննչական կոմիտեն այս ամենին ի պատասխան հայտարարել է, թե գործարարին առաջադրված մեղադրանքը պարզապես «փոփոխվել» է՝ ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի նոր կետեր, որոնք վերաբերում են «առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը»։ Իրականում սա ոչ թե պարզեցում է, այլ հստակ ազդակ՝ գործը ցանկացած գնով քաղաքականացնել։

Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննությունը կանցկացվի հոկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ին, Թբիլիսյան 5 հասցեում։ «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ ներկա են լինելու դատական նիստին և պահանջելու են ազատություն ու արդարադատություն։

«Մեր ձեւով» շարժման համակարգող Ալիկ Ալեքսանյանը հայտնել է, որ առաջիկայում Ազատության հրապարակում անցկացվելու է հանրահավաք՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի․ «Գնալու ենք և բարձրաձայնելու ենք ժողովրդի պահանջը՝ ազատություն և արդարություն ազգային բարերարի համար»։

Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը երեկ նոր հայտարարությամբ արձանագրել է, որ կալանքի երկարաձգման միջնորդությունը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին, որն հայտնի է բացառապես իշխանահաճո որոշումներով։ «Դատավորը էական խախտում է թույլ տվել՝ նիստ նշանակելով 24 ժամից պակաս ժամկետում։ Այս ամենը վկայում է՝ գործը ոչ թե իրավական, այլ քաղաքական հարթության մեջ է»,– ասված է փաստաբանների հայտարարությունում։

Այս գործը վաղուց արդեն դուրս է եկել Հայաստանի ներքին դատաիրավական դաշտից։ Այն դարձել է Հայաստանի պետականության, արդարադատության և միջազգային հեղինակության քննություն։ Արդարությունը չի կարող մնալ անպաշտպան, իսկ միջազգային արբիտրաժի որոշումը հուշում է՝ այդ պաշտպանությունը սկսվել է։