Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մարտի 20-ին ՀԲԸՄ-ում (AGBU) պանելային քննարկում՝ Հայաստանն ավելի լավը դարձնող, հաջողակ կանանց հետ. Աննա ԿոստանյանՏնտեսական զարգացման նոր օրակարգ Երբ ջուրը դառնում է արտագաղթի պատճառ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. Արաղչի Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել էԼիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանը Աղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը Զանգվածային սպորտի զարգացում և առողջ ապրելակերպի խթանում՝ որպես ազգային ռազմավարություն. Հրայր ԿամենդատյանՆոր բնակելի թաղամասերի միասնական չափորոշիչներ՝ որակյալ և կայուն քաղաքային միջավայրի համար. Հրայր ԿամենդատյանՇրջանաձև տնտեսության ներդրում՝ որպես մթնոլորտային արտանետումների և թափոնների կառավարման համակարգային լուծում. Հրայր ԿամենդատյանՆոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտnւքի մասնակիցների․ կան կալանավորվածներ Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է. Transfermarkt Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն ԱսլանյանԴեմի Մուրը՝ Gucci-ի փետուրներով․ «Օսկար 2026» մրցանակաբաշխության հայտնիների լուքերըՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգության ծրագիրը` «Ուժեղ խաղաղություն»-ը, ապահովելու է մեր երկրի համար մնայուն և կայուն խաղաղություն․ Աշոտ ՄարկոսյանՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում «Բասիջ» nւժերի հրամանատարի uպանության մասին Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունըԴրսից տղա ես բերում երկրիդ անվտանգությունն ապահովող ինստիտուտների դեմ․ Արշակ ԿարապետյանԱյս տարվա հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի արտադրանք. Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեԱյսօր ստացանք Դատարանի որոշումը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի (տնային) մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանԲա չիմացաք…արևմուտքը խոստովանեց՝ Հայաստանը բռնապետանում է․ Արմեն ԱշոտյանԱվտոհայելիները տարել ու թողել էին գրություն․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումըԵթե մենք ճիշտ և առանց էմոցիաների վերլուծենք մարդկության պատմությունն ու քաղաքական միտքը, մենք կկարողանանք ճիշտ հետևությունների հանգել և վերլուծել մեր պետության և տարածաշրջանի անվտանգության խնդիրը․ Մհեր ԱվետիսյանԻրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալԵթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս Եվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութՄեկնարկել է «Dilijan Eye» համալիրի շինարարությունըՍեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ
Քաղաքականություն

Յուրատեսակ աշխարհաքաղաքական «լաբորատորիան»՝ սեփական հաջողության զոհ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆրանսիայում վերջին տարիների զարգացումները դարձել են յուրօրինակ քաղաքական ու տնտեսական «լաբորատորիա», որտեղ դասական մոդելների ճգնաժամը, կառավարման համակարգի ճեղքերը և հասարակության խորացող բևեռացումը միաժամանակ բացատրվում են ինչպես պատմականորեն ձևավորված պետականության առանձնահատկություններով, այնպես էլ ներքին ու արտաքին փոփոխությունների ազդեցությամբ։

Այս երկիրն առանձնահատուկ կարևորություն ունի Հայաստանի համար՝ որպես ԵՄում ամենամեծ հայկական համայնք ունեցող պետություն, մեր արտաքին քաղաքականության առանցքային գործընկեր և մշակութային ու քաղաքական արժեքների տիրույթում ազդեցիկ դերակատար։ Սակայն այսօր Ֆրանսիան հայտնվել է մի իրավիճակում, երբ իր ավանդական կայունության, սոցիալական մոդելի և քաղաքական կառավարման արդյունավետության հիմքերը լրջագույն ճգնաժամի առաջ են կանգնած, և այս գործընթացը արտացոլում է ոչ միայն ֆրանսիական, այլև եվրոպական լայն շրջանակի մարտահրավերները։

Ինչ-որ առումով Ֆրանսիայում տեղի ունեցող քաղաքական ճգնաժամը կարելի է բնութագրել որպես կառավարման ճահիճ, որտեղ նախագահական համակարգի և խորհրդարանական վերահսկողության բարդ փոխհարաբերությունները, հասարակության պառակտումը, քաղաքական կուսակցությունների անկայունությունը և կառավարման պատասխանատվության կիսումը հանգեցրել են աննախադեպ անվստահության ու անկայունության։ Վերջին երկու տարվա ընթացքում վարչապետերի անընդհատ փոփոխությունը՝ հինգ վարչապետ ընդամենը երկու տարում, խոսում է ոչ թե կառավարման արդյունավետության մասին, այլ համակարգի դեգրադացիայի, քաղաքական մանդատի անկայունության և ցանկացած լուրջ նախաձեռնության դեմ հասարակական դիմադրության աննախադեպ աստիճանի մասին։ Այս գործընթացում խորհրդանշական է Սեբաստիեն Լեկորնյուի հրաժարականը՝ ընդամենը մի քանի ժամ անց իր կառավարության ձևավորումից հետո, ինչը պայմանավորված էր ընդդիմադիր բլոկների անվստահության քվեի սպառնալիքներով։ Սա վկայում է, որ քաղաքական դաշտն այնքան բևեռացված է, որ նույնիսկ ամենափոքր նախաձեռնությունը բախվում է անանցանելի պատնեշների։

Նման ճգնաժամի խորքային պատճառներից մեկը Ֆրանսիայի սոցիալ-տնտեսական մոդելի սպառվածությունն ու անհամապատասխանությունն է ժամանակակից աշխարհի պահանջներին։ Երկար տարիներ Ֆրանսիան հպարտացել է իր սոցիալական պետության մոդելով՝ կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության ու աշխատավորների իրավունքների բարձր մակարդակով։ Բայց այսօր այդ համակարգը, փոխանակ շարունակի ապահովել կայունություն ու սոցիալական համերաշխություն, դարձել է բյուջետային ճնշումների, տնտեսական դինամիկայի դանդաղեցման և տնտեսական ճկունության խոչընդոտ։

Ֆրանսիայի պետական պարտքը հասել է ՀՆԱ-ի 114 տոկոսին՝ կազմելով մոտ 3,9 տրիլիոն դոլար։ Տարեկան բյուջետային դեֆիցիտը գերազանցում է 5,8 տոկոսը, իսկ պարտքի միայն սպասարկման տոկոսները կազմում են 70 միլիարդ դոլար՝ գերազանցելով բոլոր ոլորտներում տրամադրվող ծավալները՝ բացի կրթության և պաշտպանության ծախսերից։ Ընդ որում պետական ծախսերը կազմում են ՀՆԱ-ի 57 տոկոսը, իսկ հարկային մուտքերը՝ 51 տոկոսը։ Այսինքն, պետությունն անհամեմատ շատ ավելի ծախսում է, քան եկամուտներ է ունենում։

Սոցիալական նպաստների ծախսերը գերազանցում են եվրոպական ցանկացած այլ երկրի ցուցանիշը, սակայն դա չի կանխում հիվանդանոցների թերհագեցվածությունը, համալսարանների թերֆինանսավորումը և հասարակության աճող դժգոհությունը։ Այս՝ շատ ծախսող, բայց միաժամանակ սնանկության զգացողություն ունեցող պետության պարադոքսը դարձել է ֆրանսիական մոդելի հիմնարար ճգնաժամի արտահայտություն։ Տարիներ շարունակ կառավարությունները փորձել են սոցիալական խաղաղությունն ու կայունությունն ապահովել պետական սուբսիդիաների, նպաստների ավելացման, աշխատաշուկայի կոշտ կանոնների պահպանման միջոցով։ Ֆրանսիան ամեն տարի մոտ 250 միլիարդ դոլարի սուբսիդիաներ է հատկացնում բիզնեսին՝ աշխատողներ վարձելու համար, սակայն աշխատաշուկայի կոշտ ռեգուլ յացիաները դժվարացնում են աշխատողին ազատելը, ինչն, իր հերթին, գործատուների շրջանում նվազեցնում է նոր աշխատողներ ընդունելու մոտիվացիան։ Այս ամենը բերում է բարձր գործազրկության, աշխատավարձերի դանդաղ աճի և սոցիալական բևեռացվածության խորացման։ Ֆրանսիական մոդելը, որն իր ժամանակին համարվում էր սոցիալական արդարության ու կայունության օրինակ, այսօր դարձել է սեփական հաջողության զոհը՝ դառնալով տնտեսապես ոչ կենսունակ և քաղաքականապես անընդունելի տարբերակ նոր սերնդի ու գործարար շրջանակների համար։

Այս համակարգային ճգնաժամը ուղեկցվում է նաև քաղաքական բևեռացման աննախադեպ մակարդակով։ Նախագահ Մակրոնը, որը 2017 թվականին ընկալվում էր որպես նորարարության, երիտասարդության և համարձակ բարեփոխումների խորհրդանիշ, այսօր հայտնվել է քաղաքական փակուղու մեջ։ Նրա գլխավորած ցենտրիստական ուժը, որը փորձում էր կամուրջ լինել աջերի ու ձախերի միջև, փաստացի ստեղծել է եռակողմ փակուղի, որտեղ երեք հիմնական բլոկից (աջեր, ձախեր և ցենտրիստներ) յուրաքանչյուրի համար անհնար է կառավարել։ Անցած տարի խորհրդարանը լուծարելու Մակրոնի փորձը ոչ միայն չամրապնդեց նրա դիրքերը, այլև խորացրեց քաղաքական ճգնաժամը՝ բերելով այնպիսի իրավիճակի, երբ ոչ մի ուժ մեծամասնություն չունի, իսկ ընդդիմադիր բլոկները մշտապես կարող են կասեցնել կամ տապալել ցանկացած կառավարության գործունեություն։ Սա նաև դրսևորվում է վարչապետերի անընդհատ փոփոխությամբ, կառավարության ձևավորման անկայունությամբ և հանրային քաղաքականության ջլատմամբ։

Այս քաղաքական անորոշությունն ու կառավարման ճգնաժամը խոր ազդեցություն ունեն նաև Ֆրանսիայի տնտեսության և ֆինանսական շուկաների վրա։ Վարչապետի հրաժարականից ու քաղաքական անորոշության խորացումից անմիջապես հետո եվրոն արժեզրկվեց, ֆրանսիական ֆոնդային բորսան արձանագրեց անկում, իսկ ներդրումային ակտիվության վրա ստվեր նետվեց տնտեսության ապագայի նկատմամբ վստահության նվազման արդյունքում։

Ֆրանսիայի օրինակը ցույց է տալիս, որ ժամանակակից փոխկապակցվածության պայմաններում քաղաքական ճգնաժամը կարող է շատ արագ վերածվել տնտեսական անկայունության, իսկ հասարակության աճող անվստահությունը՝ ներդրումների, սպառման ու տնտեսական ակտիվության նվազման։ Այս իրավիճակում Փարիզը կանգնած է երկընտրանքի առաջ՝ կա՛մ պահպանել սոցիալական պետության ավանդական մոդելը՝ գնալով պետական պարտքի ու հարկային բեռի աճի, կա՛մ իրականացնել ցավոտ, բայց անհրաժեշտ բարեփոխումներ, որոնք կբարձրացնեն տնտեսության ճկունությունը, աշխատաշուկայի շարժունակությունը և պետական ֆինանսների կայունությունը։

Ֆրանսիական ճգնաժամի առանձնահատկությունը նաև այն է, որ տնտեսական ու քաղաքական խնդիրները խորապես փոխկապակցված են հասարակության արժեքային պառակտման, ազգային ինքնության, միգրացիայի, գլոբալիզացիայի և եվրոպական ինտեգրացիայի հանդեպ վերաբերմունքի հետ։ Անցած տասնամյակներում Ֆրանսիայում խորացել է ազգային ինքնության ճգնաժամը, աճել է ներգաղթի և բազմամշակութայնության հետ կապված հասարակական լարվածությունը, իսկ եվրոպական ինտեգրացիայի գործընթացները հաճախ ընկալվել են որպես ազգային ինքնիշխանության և տնտեսական ազատության սահմանափակում։ Այսպիսի միտումները սնուցում են աջ և ազգայնական ուժերի դիրքերի ամրապնդումը, որոնք հանդես են գալիս ավելի կոշտ տնտեսական և ներգաղթային քաղաքականության օգտին, իսկ ձախերն էլ խաղադրույք են կատարում սոցիալական պաշտպանության և պետական միջամտության պահպանման օգտին։ Մակրոնի ցենտրիստական մոդելը, որը փորձում էր հավասարակշռել այս հակասությունները, իրականում չկարողացավ առաջարկել համախմբող օրակարգ, և արդյունքում հասարակությունը բաժանվեց ոչ միայն տնտեսական, այլև արժեքային գծերով։

Այս համատեքստում ֆրանսիական ճգնաժամը դառնում է եվրոպական լայն գործընթացների արտացոլումն ու ծայրահեղ օրինակներից մեկը։ Եվրամիության ներսում Ֆրանսիան եղել է սոցիալական մոդելի, հանրային ծառայությունների և համերաշխության առաջամարտիկ, բայց այսօր հենց այդ մոդելն է առաջինը կանգնած իր կենսունակության հարցականի առաջ։ Եվ Ֆրանսիայում ստեղծված իրավիճակը ազդում է ամբողջ եվրոպական տիրույթի վրա՝ հանգեցնելով ոչ միայն եվրոյի արժեզրկման, այլև ԵՄ-ի շրջանակներում եվրոպական քաղաքական նախագծերի նկատմամբ վստահության նվազման։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում