Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ Արժանապատիվ ծերություն՝ խոստում, որը չի իրականանում 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքըԱշխատանք, որը դառնում է տնտեսության հենասյուն. «Աթենք» մսամթերք «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային և հոգևոր ցեղաuպանnւթյnւնը․ Տիգրան Աբրահամյան Պետք չէ որևէ մեկի վասալը կամ գուբերնիան լինել. Էդմոն ՄարուքյանԹշնամու փաստաբանը ՀՀ բարձր ամբիոնում. ինչո՞ւ է Փաշինյանը արդարացնում վանդալիզմը. Էդմոն Մարուքյան Այն մասին, թե Փաշինյանին ընտրելով, նրա կողմից «ասֆալտով» մոլորեցված քաղաքացին ինչ նոր աղետներ է բերելու մեր երկրի և կոնկրետ իր ընտանիքի գլխին. Ա. ՉալաբյանՈՒժեղ Հայաստանը և գործընկերները մտադիր են վերացնել ծայրահեղ աղքատությունը Հայաստանում վեց ամսվա ընթացքում. Հրայր ԿամենդատյանԵվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով Ուժեղ Հայաստանում ամսական 150,000 դրամ աջակցություն Աղքատության հաղթահարման պետական հիմնադրամից` ծայրահեղ աղքատ ընտանիքներին100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. ՓաշինյանՄակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում Ալվարեսը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մեսսիի ռեկորդը Ալիևն ասում է՝ եթե ես ձեզ հետ խաղաղ պլաններ ունենայի՝ չէի փլուզի եկեղեցին. Էդմոն ՄարուքյանԳերմանիայից ԱՄՆ զինվորականների դուրսբերումը կարող է ձախողել Tomahawk hրթիռների տեղակայման պլանը. PoliticoChanel-ը գլխավորել է ամենապահանջված «ամենաթեժ» բրենդերի վարկանիշը Դուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ ԾառուկյանինՄխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ը Թրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ Շուտով՝ մեր հաղթանակից հետո հերոսները նորից դառնալու են հերոս. Ուժեղ Հայաստան3 մլն-ով բնակարա՞ն. Արսեն Թորոսյա´ն, ուղեղի տրամաբանության խնդիր ունե՞ք. ՀՃՇ անդամՔրիս Ջենները հերքել է «դեմքի անհաջող լիֆթինգի» մասին լուրերը և հայտարարել, որ լիովին գոհ է արդյունքից Մաֆիան այսօրվա իշխանությունն է. Էդմոն ՄարուքյանՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր Հայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ կապվող ձայնագրությունների մասին (տեսանյութ)ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել hիպերձայնային զենք. Bloomberg Մենք 100 դոլար էլ չենք նախատեսում կաշառքի համար․ Սամվել Կարապետյան ԶՊՄԿ-ն ներկայացրել է ընկերության վերջին հինգ տարիների ճանապարհը՝ կայուն զարգացման հաշվետվողականության ոլորտումԱՄՆ-ը շուտով որոշում կկայացնի Գերմանիայում զnրակազմի կրճատման վերաբերյալ. Թրամփ«Մուսթաֆաևը Նիկոլի հետևից էր եկել, որ․․․»․ Նաիրա Գևորգյան Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Քաղսիի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Եթե գործող ռեժիմը մնա, Հայաստանն այլևս չի լինի․ Արմեն ՄանվելյանՈրպես ազգային քաղաքացիական միավորում, մեր նպատակը հստակ է՝ թույլ չտալ հակազգային, օտար ուժերին ծառայող վարչակարգի վերարտադրությունն. Հ. Կամենդատյան«Ռեմոնտադա ըստ ԼՀԿ»-ի. ի՞նչ կլինի ՀՀ-ի հետ. Կարպիս Փաշոյան Մուտաֆաևի այցի մանրամասները հույժ գաղտնի են պահվում Պետական բյուջեն ոչ թե լցնելու ենք մեր գրպանները, այլ ժողովրդի գրպանները. Սամվել Կարապետյան Սամվել Բաբայանը նեղացել է Նիկոլ Փաշինյանից Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն աջակցում է ՀՀ «բռնապետին»՝ անտեսելով իրավունքների և ժողովրդավարության ոտնահարումները․ Ամստերդամ Ինչո՞ւ է ոգևորվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայ-թուրքական հանդիպումից Մայիսի 15-ին էկրան կբարձրանա «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմըՍտեղծվելու է «Աղքատության հաղթահարման հիմնադրամ», որտեղ ներդրում են անելու պետությունը, տարբեր հիմնադրամներ և գործարար աշխարհի մեր գործընկերները. Ն. ԿարապետյանՓաշինյանը ամեն օր մի երազ տեսնում է. Սամվել Կարապետյան Հայկական միջավայրում ի հայտ եկած այս մարտնչող և ագրեսիվ ստերը հարյուր տարի մեր քաղաքական միտքը գերության և ստրկության մեջ են պահել. ՄարուքյանՊուտինը կորոշի Հաղթանակի տոնի կապակցությամբ հայտարարվող hրադադարի հստակ ժամերը. Պեսկով Հակակոռուպցիոն դատարանը շարունակում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննարկումը
Քաղաքականություն

Իրանին պատերազմ պետք չէ, իսկ Իսրայելը կրկին սրելու է իրավիճակը

Ամերիկյան Politico պարբերականի տեղեկություններով, Իրանի իշխանությունները կարող են մտքափոխվել Իսրայելի վրա զանգվածային հարձակման հարցում։ Հրապարակման մեջ ասվում է, որ վերջին օրերին Բայդենի վարչակազմն աշխատել է դիվանագիտական ​​ուղիներով՝ ներգրավելով իր մերձավոր արևելյան դաշնակիցներին ու համոզելով Թեհրանին՝ վերանայել Իսրայելի վրա ռազմական հարձակման իր որոշումը։

ԱՄՆ-ի երկու բարձրաստիճան պաշտոնյա ասել են, որ իրենք զգուշացրել են Իրանին, որ զանգվածային հարվածը միայն կբորբոքի լարվածությունը և կարող է հանգեցնել երկու երկրների միջև ուղիղ առճակատման: Պարբերականը նշում է, որ ԱՄՆ պաշտոնյաներն ասել են, որ ակնկալում են իրանական որոշակի պատասխան Իսմայիլ Հանիեի սպանությանը, սակայն Թեհրանը, կարծես, մտափոխվել է, և ԱՄՆ-ն մոտ ապագայում մեծ հարձակում Իսրայելի վրա չի ակնկալում:

Մի քանի օր շարունակ մամուլը գուժում է, որ Իրանը 24, 48 կամ 72 ժամերի ընթացքում մեծ հարձակում է գործելու Իսրայելի վրա։ Շատ վերլուծաբաններ էլ նկատում էին, որ նոր հարձակումն առանձնապես չի տարբերվելու ապրիլին ձախողված հրետակոծությունից, երբ Թեհրանը սեփական դեմքը փրկելու համար մի քանի հարյուր հրթիռ արձակեց Իսրայելի ուղղությամբ, որոնք գրեթե բոլորն էլ խոցվել էին օդում։ Իսրայելը, սեփական շահերից ելնելով սրում է իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ փորձելով ներքաշել նաև իր դաշնակից ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ի այլ երկրների, իսկ ոչ Իրանին, ոչ տարածաշրջանի որևէ այլ երկրի լայնածավալ պատերազմ անհրաժեշտ չէ։

Միևնույն ժամանակ, Թեհրանը սեփական դեմքը փրկելու լրջագույն խնդիր ունի, իսկ բուն Թեհրանում, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պահպանության տակ գտնվող բնակելի համալիրում «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդի ոչնչացումը ռեպուտացիոն ծանր հարված էր Իրանի համար։

Այժմ էլ, ըստ ամենայնի, կամ դեմքը փրկելու մեղմ գործողություն կիրականացնեն, կամ էլ, ինչ-ինչ պատճառաբանություններ բերելով, որևէ քայլի չեն դիմի։ Խնդիրն այն է, որ նույնիսկ դա չի հանգստացնելու Իսրայելին, որը շարունակելու է քչփորել մեղվի բույնը։ 

Հեղինե Ոսկանյան