Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՊղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըԱգրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՀայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանԱմեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին ՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Պատրոն Դավոյից հակահերոս կերտել չհաջողվեց

Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանից (Պատրոն Դավոյից) հակահերոս կերտել, և այժմ քրեական գործը միտումնավոր քնեցնում են, իսկ Գալստյանին և մյուսներին հանիրավի պահում անազատության մեջ։ Հիշեցնենք, Գալստյանին, Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին և այլ անձանց մեղադրում են անորակ և ժամկետանց հրթիռներ գնելու, Հայաստանին 4,7 միլիոն դոլարի վնաս հասցնելու մեջ։ Օրերս մամուլը գրեց, թե Գալստյանի փաստաբանները անհերքելի փաստեր են ներկայացրել, թե հրթիռները բոլորովին էլ անորակ և ժամկետանց չեն, իսկ զենքի մատակարարին ապօրինի կերպով են պահում անազատության մեջ։

Նախաքննական մարմինն արդեն երկու ամիս է հրաժարվում է համապատասխան փորձաքննություն իրականացնել, պարզել հրթիռների պիտանելիության հանգամանքը, փոխարենը կրկին միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությամբ, և դատարանն էլ բավարարել է այդ միջնորդությունը։ Քրեական գործով կատարված այս ապօրինությունները, նախաքննական մարմնի, Հայաստանի իշխանությունների վարքը վկայում է մեկ բանի մասին՝ Պատրոն Դավոյից պատերազմական հակահերոս կերտել չհաջողվեց, և այժմ նրան պարզապես առանց հիմքերի պահում են անազատության մեջ։

Փաստաբաններն ահազանգում են, որևէ գործընթաց, քննչական գործողություն չի իրականացվում, իսկ ամենակարևոր փորձաքննությունը պարզապես վիժեցվել է։ ԱԱԾ-ն և դատարանը հրաժարվում են փորձագետներ հրավիրել հրթիռների որակը գնահատելու համար, հրաժարվում են ապրանքագետ հրավիրել՝ զենքի գնման արժեքը որոշելու համար, բայց չեն հրաժարվում Հայաստանի համար չափազանց կարևոր գործ արած մարդուն առանց լուրջ մեղադրանքի անազատության մեջ պահելու արատավոր գործելաոճից։

Նիկոլ Փաշինյանը փորձեց իր պատասխանատվությունն ու մեղավորությունը անհեթեթ մեղադրանքներով բարդել զենքի մատակարարի, պաշտպանության նախկին նախարարի, այլ բարձրաստիճան զինվորականների վրա։ Անգամ այսպիսի զոմբիացված հասարակության պայմաններում, իշխանական քարոզչամեքենային չհաջողվեց Գալստյանի գրպանը գցել պարտության մեղքը։ Ըստ էության, գործող վարչախումբը մտադիր է հնարավորինս ձգձգել գործի քննությունը, Դավիթ Գալստյանին հնարավորինս երկար պահել անազատության մեջ, քնեցնել գործը։ Իսկ թե այդ հանգամանքն ինչպես կազդի բանակի մարտունակության, նոր սպառազինություն գնելու հրամայականի վրա, Նիկոլ Փաշինյանին և նրա կամակատարներին քիչ է հետաքրքրում։

Արթուր Կիրակոսյան