Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՄենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանԵթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Հանքարդյունաբերությունը՝ հատկապես ԶՊՄԿ-ի մասշտաբի ձեռնարկությունը, միավորում է ամենատարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների. Ռոման ԽուդոլիՉինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում
Քաղաքականություն

Արևմուտքին Հայաստանն անհրաժեշտ է միայն որպես Ռուսաստանի դեմ նոր ճակատ բացելու գործիք. Արշակ Կարապետյան

270 միլիոն եվրո Եվրամիությունից, 65 միլիոն դոլար՝ ԱՄՆ-ից, այն էլ ընդամենը 4 տարում։ Ահա սա էր «պատմական» հռչակված բրյուսելյան հանդիպման գլխավոր արդյունքը։

Շաբաթներ շարունակ գործող իշխանությունները փորձում էին այս հանդիպումը ներկայացնել որպես պատմական և ճակատագրական, որը կարող է փոխել երկրի հետագա ընթացքը, ինչպես նաև լուրջ տնտեսական հնարավորություններ բերել Հայաստանին, ընդհուպ դիվերսիֆիկացնել Հայաստանի տնտեսությունը։

Հանդիպումից առաջ կայացած ասուլիսում թե՛ Նիկոլ Փաշինյանը և թե՛ Եվրամիության ու ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչները ճոռոմ բառերի շարք են արտաբերել՝ իբր չափազանց մեծ գործ են կատարում Հայաստանի Հանրապետության տնտեսության դիվերսիֆիկացիայի և դիմակայունության համար, մինչդեռ իրականում թե՛ այս որոշումներում և թե՛ ընդունված համատեղ հայտարարությունը, խորքային առումով վկայում է՝ Եվրամիությանը և ԱՄՆ-ին Հայաստանը պետք է ընդամենը Ռուսաստանից մեր երկիրը պոկելու համար։

Փաշինյանն իհարկե կարող էր ազնվություն ունենալ և հենց տեղում հայտարարել իր հիասթափության, ինչպես նաև՝ արևմտյան «գործընկերների» կողմից իրեն պարզապես խաբելու մասին, բայց փոխարենը հայտարարել է, թե փայլուն հանդիպում է ունեցել։ Իրականում հանդիպման արդյունքները բնավ էլ դրական համարել չի կարելի, ընդհակառակը, հերթական անգամ ապացուցվեց, որ Արևմուտքը գցում է Հայաստանին։ Հանդիպումից հետո, Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարություն են տարածել, նշել, թե Հայաստանի վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի և եվրահանձնաժողովի նախագահի ապրիլհինգյան հանդիպումը Ռուսաստանը դիտարկում է Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական դիմակայության մեջ ներքաշելու փորձ։ ԱԳՆ-ն նշել է, թե Մոսկվային հայտնի է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը ձգտում են հասնել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալուն, ռուսական ռազմաբազայի և սահմանապահների դուրս բերմանը։

Հայտարարելով, որ Արևմուտքը ցանկանում է Հայաստանը վերածել Հարավային Կովկասում իր չափազանց վտանագավոր ծրագրերի իրականացման գործիքի՝ Մոսկվան կոչ է անում Երևանին թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն և երկիրը տանի սխալ ճանապարհով։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն իր տարբեր հարցազրույցներում և հրապարակային խոսքում մշտապես այս ճշմարտությունն ասել է, փորձել Հայաստանի գործող իշխանություններին սթափեցնել, բացատրել իրենց ապիկար քաղաքականության աղետալի հետևանքները։

Արևմուտքին Հայաստանն անհրաժեշտ է միայն որպես Ռուսաստանի դեմ նոր ճակատ բացելու գործիք, ոչ ավելին, իսկ Հայաստանի գործող իշխանություններն իրենց քաղաքականությամբ նպաստում են մեր երկրի գլխին նոր աղետներ բերելուն,- ասել էր Կարապետյանը։