Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Որպես արհմիության նախագահ իմ փորձով կարող եմ ասել, որ բավականին սերտ հարաբերություններ ունենք գործատուի հետ. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՄենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանԵթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան
Աշխարհ

Գազայի խնդիրը պաղեստինյան ժողովրդի շարունակական պայքարի և դիմադրության խորհրդանիշն է. Իրանի դեսպան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը կազմակերպվեց քննարկում՝ նվիրված Պաղեստինում, մասնավորապես Գազայի հատվածում տիրող իրավիճակին:

Քննարկմանը ներկա էին ՀՀ-ում Իրանի, Սիրիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Բրազիլիայի, Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպանները, ինչպես նաև իրանագետներ, փորձագետներ, քաղաքագետներ ու վերլուծաբաններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին իր խոսքում նշեց, որ քննարկման բուն թեման վերաբերում է մի խորը վերքի, որն ավելի քան յոթանասունհինգ տարի ցավ է պատճառում առաջադեմ մարդկությանը և մասնավորապես իսլամական աշխարհին:

OLD05012.jpg (960 KB)

«Պաղեստինն առանձին վերցրած ժողովրդի կամ ազգի խնդիր չէ, այն մի կողմից միջազգային իրավունքի ճնշման ու անտեսման, միջազգային կազմակերպությունների անարդյունավետ աշխատանքի նշան է, մյուս կողմից մարկանց հիմնարար իրավունքների պաշտպանությանը միտված պաղեստինյան ժողովրդի շարունակական պայքարի և դիմադրության խորհրդանիշն է: 1948 թվականից ի վեր պաղեստինցիների սերունդները տեղահանվել են ու սփռվել աշխարհի տարբեր կողմերում: Նրանց ժառանգությունը ոչ այլ ինչ է, քան տառապանք, տեղահանում, խոշտանգում և նահատակություն»,- ասաց Սոբհանին:

Դեսպանի խոսքով՝ տասնամյակներ շարունակ Պաղեստինի ճնշված ժողովրդի հողերի յուրացումը և նրանց պատմական ու քաղաքակրթական ինքնությունը փոխելուն ուղղված նպատակային ջանքերն աստիճանաբար կործանարար արդյունքներ բերեցին համաշխարհային խաղաղության, անվտանգության և մարդկության համար:

«Արևմուտքի երկակի քաղաքականությունը Պաղեստինի ժողովրդի հանդեպ այլ ելք չի թողել, քան դիմակայել օկուպացիային, ագրեսիային, յուրացմանը, բացահայտ ճնշումներին ու կոտորածին: Այս ողբերգությունները դեռ շարունակվում են ամենավատ դրսևորումներով, և մենք այսօր ականատես ենք լինում, թե ինչպես են ամբողջ աշխարհի աչքերի առաջ Գազայի անպաշտպան մարդկանց ենթարկում կոտորածի: Եթե որևէ մեկը կարող է լռել Գազայի աղետալի ցեղասպան պայմանների մասին, ուրեմն նա ոչինչ չգիտի մարդկայնության մասին: Ի՞նչ արդարացում կարող է ունենալ դպրոցների, հիվանդանոցների, անմեղ մարդկանց բնակարանների ռմբակոծումը: Գազայում այս ժամանակահատվածում սպանված երեխաների թվաքանակը ավելին է, քան Աֆղանստանում և Իրաքում մի քանի տարվա պատերազմի ու արյունահեղության ընթացքում զոհված երեխաների թվաքանակը: Պատերազմի վեց ամիսների ընթացքում սիոնիստական ռեժիմն այդ տարածքում իրականացրել է հանցագործության ու զանգվածային սպանության 2675 գործողություն, որոնց արդյունքում 37534 մարդ նահատակվել կամ անհետ կորել է, 75298 մարդ վիրավորվել»,- նշեց Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը:

OLD05078.jpg (982 KB)

Սոբհանին տեղեկացրեց, որ զոհվածներից 13430-ը երեխաներ են, 8900-ը կանայք, 634-ը բուժաշխատողներ, իսկ 132-ը լրագրողներ են: Ներկայումս 17000 պաղեստինցի երեխաներ կորցրել են ծնողներից մեկին կամ երկուսին: Տեղահանության պատճառով Գազայի բնակիչներից 700000 մարդ տառապում է վարակիչ հիվանդություններով:

«Գազայի դեմ սիոնիստական ռեժիմի հարձակման հետևանքով շուրջ երկու միլիոն մարդ տեղահանվել է: Տեղի մզկիթներից 217-ն ամբողջությամբ ավերվել են, իսկ 284-ը ենթարկվել մասնակի ավերածության: 200 հնագույն մշակութային կոթողներ ոչնչացվել են իսրայելցի զինվորականների կողմից: Սիոնիստական ռեժիմի թիրախում են հայտնվել նաև երեք եկեղեցիներ: Հարձակումների ժամանակ ամբողջապես ավերվել են 70000 բնակելի շենքեր: Մինչ այժմ ավելի քան 70000 տոննա պայթուցիկ նյութեր է կիրառվել Գազայի բնակչության դեմ: Այս ընթացքում շարքից դուրս է եկել 32 հիվանդանոց, 53 առողջապահական կենտրոն դադարեցրել է աշխատանքը, թիրախավորվել են 355 առողջապահական հաստատություններ ու շտապօգնության մեքենաներ»,- մանրամասնեց դիվանագետը:

Սոբհանիի բնութագրմամբ՝ Գազայի խնդիրը լոկ ՀԱՄԱՍ-ի խնդիրը չէ, այն Պաղեստինի էությունն է և արտահայտում է յոթանասունհինգ տարի շարունակ Իսրայելի ճնշումների տակ գտնվող ժողովրդի տառապանքն ու ցավը: Գազան, ըստ նրա, մեկ ամբողջության մի մասն է: