Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

"Artashisyan" branch of Amio Bank was reopenedFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for Armenia Grigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion Instant transfers to Russia and from Russia to Armenia via phone number IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024 "Amio Era". Education is a chance to change life!Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback
Politics

2018թ. «թավշյա հեղափոխությունը» Հայաստանի և Արցախի համար վերածվեց ամենաիսկական ողբերգության․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 

 

Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցն առիթ դարձրած որոշ լրատվամիջոցներ, փորձագետներ և վերլուծաբաններ, շարունակում են իրենց սպեկուլյատիվ մեկնաբանություններն ու երևակայական ենթադրությունները: Մեկն ասում է “իբրև ինքը հասկացել էր, որ 2016թ. Սերժ Սարգսյանը հանձնում էր Արցախը”, մյուսը գրում է “Ադրբեջանը հասավ որոշակի հաջողության”, մեկ այլը գրում է “ո՞վ է սադել ապրիլյան պատերազմը” և այլն:
 
Ես հասկանում եմ, որ այդ մարդիկ շարունակելու են անմիտ փորձեր անել Ադրբեջանի կողմից 2016թ. ապրիլյան մարտական գործողություններից հետո Հայաստանի ղեկավարության ռազմական և դիվանագիտական հաղթանակները ներկայացնել որպես 2020թ. նիկոլյան խայտառակ ձախողումների նախերգանք կամ պատճառ: Հասկանալի է, որ այդ շրջանակները՝ Նիկոլի կառավարությանը ծառայելով հանդերձ, պատրաստ չեն հաշվի նստել փաստերի հետ: Բայց որքան էլ անհիմն խոսեն, գրեն, ցնորամիտ վերլուծություններ անեն, միևնույն է դրանից փաստերը չեն փոխվում: Իսկ փաստերը հետևյալն են:
 
1. Ադրբեջանի զինված ուժերը, մեծ զոհերի գնով, 2016թ.-ին չե՛ն հասել իրենց նպատակին: Նույնիսկ ոզնուն է պարզ, որ ամբողջ ծավալով լայնամասշտաբ ռազմական ագրեսիա նախաձեռնող Ադրբեջանի նպատակը 400 հա տարածք գրավելը չէր, այլ Արցախ ներխուժելը: Եթե կուզեք վերհիշել, ապա Արցախի ՊԲ-ն պատրաստ էր երկու օրում հետ վերադարձնել նաև այդ 400 հեկտարը, սակայն հավանական զոհերից խուսափելու համար որոշվեց 2016թ. ապրիլի 5-ին համաձայնվել ՌԴ ԳՇ միջնորդությամբ և Ադրբեջանի խնդրանքով առաջարկվող ռազմական գործողությունների դադարեցմանը:
 
2. 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների վերլուծությունները (ինչպես բոլոր բանակներում) հնարավորություն տվեցին բացահայտել հակառակորդի ռազմական ներուժը և մտահաղացումները, ինչպես նաև մեր ԶՈՒ ուժեղ և թույլ կողմերը: Արդյունքում ուժեղացվեցին ինժիներա-պաշտպանական կառույցները, համալրվեցին ԶՈՒ կարողությունները, կատարելագործվեցին անձակազմի հմտությունները, ընդունվեց 2018-24թթ. ԶՈՒ արդիականացման ծրագիրը, բարեփոխվեցին պետությունը խաղաղից ռազմական դրության բերելու անհրաժեշտ մեխանիզմները և այլն:
 
3. Ապրիլյան պատերազմի ընթացքում և դրանից հետո, բազմաթից միջազգային կազմակերպություններ և պետություները, խստորեն դատապարտեցին սանձազերծված պատերազմը և կոչ արեցին վերադառնալ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ընթացող խաղաղ բականցություններին:
 
4. 2016․ մայիսից մինչև 2018թ․ մայիսը ընկած ժամանակահատվածում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածեցին 24 պաշտոնական հայտարարություն և մամուլի հաղորդագրություն, որոնցից 10-ում ուղղակիորեն հիշատակվել են Վիեննայի և Սանկտ Պետերբորգի պայմանավորվածությունները։ Ըստ այդմ՝ բանակցային գործընթացի առաջնահերթություն դարձան վստահության ամրապնդման և սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման պայմանավորվածությունները։ Սա նշանակում էր արցախա-ադրբեջանական սահմանին ստատուս քվոյի ամրապնդում, ռազմական գործողությունների բացառում և նախահարձակ կողմին հստակորեն տարբերակելու հնարավորություն։ Այսինքն՝ արդյունքում Ադրբեջանը զրկվելու էր ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով բանակցային գործընթացի վրա ազդելու բոլոր հնարավորություններից, հետևաբար ստատուս քվոյի պահպանումն ավելի մեծ հնարավորություններ էր ստեղծելու Արցախի Հանրապետության փաստացի գոյությունը ամրապնդելու համար։
 
5. Որոշ փորձագետներ այս օրերին հիշել են նաև 2016թ. ապրիյան պատերազմից հետո, Արցախի քաղաքական ուժերի հետ Ստեփանակերտում տեղի ունեցած հայտնի հանդիպումը: Դա լավագույն ապացույցն է, որ Սերժ Սարգսյանն ունեցել է բավարար քաղաքական կամք Արցախյան հիմնախնդիրը խաղաղ եղանակով լուծելու համար, և բացառապես համաձայնել էր մնալ ՀՀ վարչապետ, որպեսզի իրականացնի այդ տարբերակը:
 
6. Եվ վերջապես ապրիլյան պատերազմում Հայաստանի ռազմա-քաղաքական հաջողություններն էին ստիպել Ալիևին 2016թ. հոկտեմբերի 7-ին հայտարարել “…փակ դռների հետևում մեզ ստիպում են՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Մենք չենք բացում շատ մանրամասներ ու փակագծեր, քանի որ կան դիվանագիտական որոշ կանոններ”։
 
Փաստ է նաև այն, որ 2018թ. մայիսից սկսած, “թավշյա հեղափոխականների” կառավարությունը, իր վտանգավոր զիգզագներով, դիլետանտությամբ ու հանցավոր ինքնավստահությամբ ամբողջությամբ աղավաղեց ու ձևախեղեց Արցախյան բանակցային գործընթացի խաղաղ կարգավորման տրամաբանությունը՝ հանգեցնելով այն Ադրբեջանի 44-օրյա ռազմական ագրեսիայի, իսկ հետագայում նաև Արցախի ամբողջական հայաթափման:
 
Փաստ է նաև այն, որ մեր իշխանություն կոչվածներն ու նրանց սպասարկոց հասարակական-քաղաքական դաշտի ներկայացություչները, առ այսօր ի վիճակի չեն ճշգրիտ հետևություններ անել ո՛չ հաղթանակներից, ո՛չ էլ պարտություններից: Իշխանության հետ մնալու մոլուցքը նրանց դարձրել է ստի և կեղծիքի գերի այն աստիճան, որ ամեն ինչում պատրաստ են տրվել մանիպուլյացիաների և անտեսել աղաղակող փաստերը:
 
Իսկ ամենացավալի փաստն այն է, որ 2018թ. “թավշյա հեղափոխությունը” Հայաստանի և Արցախի համար վերածվեց ամենաիսկական ողբերգության: Ահա թե որտեղից է սկսիզբ առել իրական պարտությունների շղթան: