Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

From now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for Armenia Grigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion Instant transfers to Russia and from Russia to Armenia via phone number IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024 "Amio Era". Education is a chance to change life!Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli
Politics

Ոչ մի նորմալ մարդու, ոչ մի նորմալ հայի կյանքը չի կարող առաջվանը լինել Արցախից հետո

Հարցազրույց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ

- Պրն Ծառուկյան, մեր զրույցը սկսենք պարզ հարցով` Դուք քաղաքականության մեջ այսօր կա՞ք, թե՞ ոչ։

- Իսկ Հայաստանում այսօր կա՞ քաղաքականություն։ Չորս կողմից ասում են՝ պետությունը լինել-չլինելու եզրին է, ի՞նչ քաղաքականության մասին կարող է խոսք լինել այս պայմաններում։ 100 հազարից ավել մեր քույրերն ու եղբայրները, իրենց տները թողած, շքեղ քաղաքներն ու գյուղերը թողած… ինչի՞ մասին է խոսքը։ Օրումեջ նոր պատերազմի մասին ենք լսում, Տավուշի բնակչությունը շվարած սպասում է... Իմ կարծիքով, Հայաստանում ապրելն այսօր արդեն քաղաքականություն է։ Մարդը չի կարողանում իր կյանքը 1-2 շաբաթից ավել պլանավորի, չգիտի՝ վաղն ինչ է լինելու։ Այս պայմաններում ի՞նչ քաղաքական միտք, քաղաքական պայքար, տնտեսական քաղաքականություն, երկարաժամկետ ծրագրեր։ Դրանք այս պահին ընդամենը սիրուն ձեւակերպումներ են։

- Ըստ մամուլի հրապարակումների, Դուք մշտական շփումների մեջ եք հանրության տարբեր շերտերի հետ, պարբերաբար հարցազրույցներ եք տալիս, արտերկրում եք հանդիպումներ ունենում, Ձեր թիմակիցներն են շատ ակտիվ։ Դա քաղաքականություն չէ՞։

- Սրանք առաջին հերթին ելքեր փնտրելու միջոցներն են։ Ես այն մարդը չեմ, որը կարող է վերցնել ճամպրուկներն ու գնալ ավելի ապահով տեղ ապրելու։ Ես գնալու տեղ չունեմ, ես գնալու ցանկություն չունեմ։ Ես ուզում եմ ապրել իմ երկրում, աշխատել իմ երկրում, շենացնել իմ երկիրը։ Ամբողջ կյանքս կառուցել եմ իմ երկրում՝ գործարաններ, եկեղեցիներ, հյուրանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ... Ես հիմա անհանգիստ եմ իմ երկրի ճակատագրով։ Հասկանո՞ւմ եք՝ ոչ մի նորմալ մարդու, ոչ մի նորմալ հայի կյանքը չի կարող առաջվանը լինել Արցախից հետո։ Ձեւ տանք, ասենք՝ բան չի՞ եղել, չե՞նք թողել անտեր մեր հազարամյա հայրենիքը, մեր քաղաքները, մեկը մյուսից սիրուն մեր գյուղերը, մեր եկեղեցիները, մեր հողը, մեր գերեզմանները։ Եթե կա մարդ, որ կարող է այս ամենը մոռանալ, ես չեմ կարող։ Եվ իմ հանդիպումները, հանրային ակտիվությունը, միջազգային շփումները պայմանավորված են մեր երկրի ապագայի հանդեպ ունեցած անհանգստությամբ։ Իմ հանդիպումների մասին եթե խոսենք, մամուլը երեւի դրանց 20 տոկոսի մասին է գրում։ Ես անընդհատ հանդիպում եմ Հայաստանի եւ սփյուռքի տարբեր շրջանակների հետ, ազդեցիկ մարդկանց հետ, գրագետ, ունակ մարդկանց հետ, որ հասկանանք՝ ինչ է պետք անել, ինչպես օգնենք մեր երկրին։ Այս անհեռանկար, նվաստացած վիճակը մեր ժողովրդին սազական չէ։ Ես ուզում եմ հստակ ասել՝ լուծումներ կան, ելքեր կան, անելու շատ գործ կա։

- Իսկ Ձեր միջազգային հանդիպումներում կա՞ որոշակի օրակարգ, որը փորձում եք առաջ տանել՝ չլինելով իշխանության մեջ եւ ոչ էլ՝ ԱԺ-ում։

- Անձնական կապերը, քաղաքական կապերը, հանրային տարբեր շրջանակների հետ տարիների ընթացքում ձեւավորված աշխատանքային ձեւաչափերը հնարավորություն են տալիս՝ մշտապես ունենալ հանդիպումներ, շփումներ, որտեղ ես ներկայացնում եմ եւ պաշտպանում եմ իմ երկրի շահերը։ Նաեւ փորձում եմ հարթել սուր անկյունները, որոնք մեր երկրին ոչ մի օգուտ չեն տալիս։ Շատ չծավալվելով ասեմ, որ իմ միջազգային շփումներում միշտ բարձրացնում եմ երեք հարց՝ մեր երկրի անվտանգությունը, Բաքվի բանտերում պահվող մեր ընկերների եւ բոլոր հայերի խնդիրը եւ անվտանգային խնդիրների ապահովմամբ՝ արցախահայության վերադարձի եւ խաղաղ ու արժանապատիվ կյանքի ապահովումը սեփական հողում։

- Նշեցիք՝ «սուր անկյուններ», դրանք շատ չե՞ն մեր փոքր երկրի համար։

- Պարզ խոսենք. ինձ խորապես անհանգստացնում է հայ-ռուսական հարաբերությունների նկատելի վատացումը։ Ես սա ասում եմ թե՛ Երեւանում, թե՛ Մոսկվայում։ Սա արհեստական, ժողովուրդների շահերից չբխող պրոցես է։ Վերջերս մեր մի խումբ փորձառու դիվանագետները հայտարարություն էին տարածել, որտեղ մի միտք ինձ շատ դուր եկավ. «… բացառել հակառուսականությունը կամ հակաարեւմտականությունը, կամ որեւէ այլ հակա-ներով ձեւավորված արտաքին քաղաքական բովանդակություն…» ։ Ճշգրիտ ձեւակերպում է։ Հայաստանը չի կարող հակա-ներով արտաքին քաղաքականություն վարել։ Մենք ունենք իրական ռիսկեր, այդ դեպքում ինչո՞ւ ենք նորերը մեր ձեռքով ավելացնում, ինչո՞ւ ենք մեզ է՛լ ավելի դժվար վիճակում դնում։ Եվրոպայի հետ, Արեւմուտքի հետ կարելի է եւ պետք է կառուցել լավ աշխատանքային հարաբերություններ։ Մենք, իհարկե, պետք է հիշենք, որ մեր ժողովրդի զգալի մասն ապրում է Ամերիկայում, Ֆրանսիայում, Կանադայում եւ այլուր, բայց դա չպետք է արվի հակառուսականության պայմանով։ Ռուսաստանի հետ մենք պետք է շատ լավ հարաբերություններ ունենանք, մեր պատմական փորձը եւ պատմական կապերը թույլ են տալիս դա անել, մենք կարող ենք այդ հարաբերություններից լուրջ արդյունքի հասնել, առաջին հերթին՝ անվտանգային եւ տնտեսական, ի վերջո՝ մի քանի միլիոն հայ ապրում է Ռուսաստանում։ Նույնը վերաբերում է Իրանին։ Ունենք Իրանի նման հարեւան, բարեկամ ժողովուրդ, լուրջ տնտեսությամբ երկիր, մեր ազգային շահերն ընկալող պետություն։ Մենք կարող ենք Իրանի հետ ունենալ շատ լավ օրակարգ, շատ լավ աշխատել, բարեկամություն անել, ժողովուրդները շփվեն՝ լավ ճանաչեն իրար։ Հազար տարի իրար կողքի ապրել ենք, բայց չենք ճանաչում իրար։

- Դուք վերջին ամիսներին մի գաղափար եք առաջ տանում, որն ակնհայտորեն այնքան էլ դուր չի գալիս շատերին, կամ գուցե լավ չեն հասկանում, թե խոսքն ինչի մասին է` շեշտում եք ներքին հաշտեցման անհրաժեշտության մասին։

- Դա երեւի ամենակարեւոր գործն է, որը պետք է անել։ Կոլեկտիվ, գյուղ, շենք, ընտանիք, բարեկամություն՝ թշնամացած, բարիկադավորված են։ Ամոթ է, մինչեւ հիմա քննարկում են, իրար մեղադրում՝ ով ում է ձայն տվել։ Իրարից խռոված, իրար չբարեւելով։ Ամոթ է. ով ում ձայն է տվել, լավ է արել: Լավ ծրագիր էի առաջարկել, իմ կուսակցությանը ձայն չեք տվել, չի մտել ԱԺ, էլի լավ եք արել, բայց ես միշտ եղել եմ, մնացել եմ ու լինելու եմ ձեր կողքին։ Կյանքն առաջ է գնում, չի կարելի քաղաքական տարաձայնությունների պատճառով իրար հետ թշնամանալ։ Լրատվական կայքերով տպում են, թե Տավուշի բնակչությունը ոնց է քվեարկել անցած ընտրություններին։ Հետո՞ ինչ` ոնց է քվեարկել։ Մարդիկ են, քվեարկել են, մյուս անգամ ուրիշ կերպ կքվեարկեն։ Մենք մի երկրում ենք ապրում, մի հայրենիք ունենք, մի Հայաստան ունենք, մի Արցախ ունենք, մի Տավուշ ունենք, մի Սյունիք ունենք։ Չի կարելի իրար հետ թշնամանալ։ Հայաստանում խաղաղություն, զարգացում, տնտեսական աճ, նորմալ կյանք հնարավոր է միայն, եթե վերացնենք այդ թշնամանքը, գնանք ներքին հաշտեցման։ Ես հատուկ ուզում եմ շեշտել, նկատի չունեմ քաղաքական ուժերին կամ քաղաքական գործիչներին։ Նրանք ինձ չեն հետաքրքրում, ես նկատի ունեմ ժողովրդին, հասարակությանը, սովորական մարդկանց։ Ինձ ոչ մի կուսակցություն չի հետաքրքրում, ինձ իմ երկիրն է հետաքրքրում։

- Վերջին հարցը. հիմա ստեղծվում են նոր շարժումներ, հանրային միավորներ, մասնագիտական խմբեր։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ նորերին, եւ արդյոք դրանք մրցակից չե՞ն դառնում, պայմանական ասած՝ նախկին, ավանդական կուսակցություններին։

- Վերաբերվում եմ շատ լավ, եթե ստեղծվում են, ուրեմն կա անհրաժեշտություն։ Ուրեմն կա նոր խոսքի, նոր ասելիքի, նոր աշխատաոճի անհրաժեշտություն, ուրեմն հասարակությունը զգում է նման նոր բանի կարիքը։ Կյանքն առաջ է գնում, կյանքը նոր պահանջներ է դնում։ Էս ժողովուրդը հո մի քանի կուսակցության գերին չի՞։ Սա հայ ժողովրդին սազական վիճակ չի։ Մենք իսկապես լուրջ պոտենցիալով ազգ ենք, մենք կարող ենք դնել լուրջ խնդիրներ ու հասնել դրանց։ Մենք մեր ձեռքով, բարեկամ պետությունների աջակցությամբ կարող ենք եւ պետք է ուղղենք մեջքներս, մեր տունը խաղաղություն բերենք, տնտեսությունը զարգացնենք, նորմալ, ժամանակակից երկիր կառուցենք, որն իսկապես կդառնա թե՛ համայն հայության պետությունը, թե՛ տարածաշրջանի մակարդակով լուրջ պետություն, որի հետ հաշվի կնստեն։

Արեգ Մարգարյան