Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիՄիհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում
Քաղաքականություն

Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան

Հայաստանի գործող իշխանությունները շարունակում են իրենց հակառուսական քաղաքականությունը և յուրաքանչյուր առիթ օգտագործում այդ մասին բարձրաձայնելու։

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը չի միացել Մոսկվայի «Կրոկուս Սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ ՀԱՊԿ ԽՎ հայտարարությանը։

Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղարը տեղեկությունը հաստատել է, նշել, որ հայտարարությանը միանալու առաջարկ հայկական կողմին եղել է, սակայն Հայաստանը մերժել է առաջարկը, քանի որ սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ում։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ երեկ ճեպազրույց է տվել լրագրողներին, հայտարարել, որ ռուս սահմանապահների դուրս գալը «Զվարթնոց» օդանավակայանից Հայաստանի համար որոշված թեմա է, այլևս քննարկելու ոչինչ չունեն ռուսական կողմի հետ։

Գործող իշխանությունները Ռուսաստանին ծանուցել են, որ արդեն օգոստոսի 1-ից միայն հայ սահմանապահներն են ծառայություն իրականացնելու օդանավակայանում։

Ալեն Սիմոնյանը երեկ նաև թիրախավորել է Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմակայանը։
«Հիմա տարբեր բաներ են խոսում, ասում են, բա Թուրքիայի սահմանը ո՞վ է պահելու։ Ես շատ խիստ կասկածում եմ, որ եթե Թուրքիան որոշի Հայաստանի վրա հարձակվել, ռուս սահամանապահները կարողանալու են, կամ գործելու են, պաշտպանելու են»,- ասել է Սիմոնյանը՝ կասկած հայտնելով մի կառույցի գործունեության նկատմամբ, որն առնվազն երեք տասնամյակ պաշտպանում է Հայաստանի արևմտյան սահմանները։

Բնավ ոչ պատահականորեն Հայաստանի հայտնի սորոսական կառույցներից մեկը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, տեղեկություններ է տարածել՝ իբր քաղաքական հետապնդումներից փախած և Հայաստանում ապաստանած Ռուսաստանի քաղաքացիներին հետապնդում են հայկական համարներով մեքենաներ, որտեղ ռուսական համազգեստներով անձինք են։ ՀՔԱՎ-ը կոչ է արել դատախազությանը հայտնաբերել այդ մեքենաները և համապատասխան քրեական պատասխանատվության ենթարկել։

Իհարկե, իրավապահները որևէ նման անձի չեն կարող գտնել, սակայն նման հայտարարություններով, արևմտյան ֆինանսավորմամբ կառույցները, փորձում են կրկին հայ հասարակության մեջ ատելություն խորացնել ռուսական ռազմակայանի նկատմամբ, որը տասնամյակներ շարունակ լուրջ աշխատանք է տարել։ Գաղտնիք չէ, որ գործող իշխանությունների նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է, և այդ ճանապարհին ռուսական ռազմակայանն իսկապես նրանց թիրախում է գտնվում, առանց հասկանալու, որ ռուսական ռազմակայանի հեռանալու դեպքում ծանր իրավիճակ է ստեղծվելու Հայաստանի Հանրապետության համար։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ Հայաստանում այժմ միայն մեկ իրական գործոն է մնացել, որի հետ հաշվի են նստում բոլոր երկրները, դա ռուսական ռազմակայանն է։ «Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա այստեղից Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին», - նշել էր Կարապետյանը, նաև ընդգծել, որ 102-րդ ռազմաբազան պահում է հայ–թուրքական սահմանը։

Խոսելով շրջանառվող տեղեկությունների մասին, որ 102-րդ ռազմաբազան կարող է դուրս գրվել Հայաստանից, Արշակ Կարապետյանը նշել էր, որ նրանց հետ միաժամանակ դուրս կգան նաև հայ–թուրքական սահամանը պահող սահմանապահները, որովհետև այդ կառույցն առանց օպերատիվ ապահովման չի կարող մնալ և ռազմակայանի դուրս գալու դեպքում արդեն ռեալ վտանգ է գալու Թուրքիայի կողմից։