Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիՄիհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները
Քաղաքականություն

Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նիկոլ Փաշինյանի ծնունդից 7 տարի, և նրա Ոսկեպար այցելությունից ամբողջ 56 տարի առաջ ֆանտաստ գրող Քլիֆորդ Սիմակը, գրել է «Գոբլինների ռեզերվացիա» վիպակը (Գոբլինը անճոռնի արտաքինով հեքիաթային գաճաճ կերպար է): Զարմանալի ճշգրտությամբ և պայծառատեսությամբ նա նկարագրել է այն ամենը, ինչ Փաշինյանը վերջերս ասել է Ոսկեպարում, պարբերաբար կրկնում է Կառավարության նիստերին, կամ Ազգային ժողովում իր ճամարտակությունների ժամանակ։
Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա, և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես "խաղաղության" մասին բարի հեքիաթ։ Իսկ մեր երկրի խելամիտ քաղաքացիներին մնում է կարդալ և հետևություններ կատարել, թե ինչու է այսքանից հետո նա շարունակում մնալ իշխանության մեջ։
Տեքստ ստորև, շնորհակալ կլինեմ, եթե փոխանցեք նաև Ֆեյսբուքում ձեր ընկերներին։ Թարգմանությունը Եկատերինա Թաիրյանի։
++++++++++++++++++
Կիսա-էլֆ. «Գովազդում գրված էր, որ դուք կարող եք այստեղ ասպետական առաքելության մասնակցել», - ասաց Կիսա-Էլֆը քաղաքագլխին: ― Բայց դա չի բացատրում, թե դա ինչ է ներառում։ Կարո՞ղ եք պարզաբանել։
Քաղաքագլուխ. «Պարզ է», ուսերը թոթվեց քաղաքագլուխը՝ ցույց տալով դիմացի բլուրը: ― Այդ բլրի վրա թնդանոթով մի անճոռնի գաճաճ է նստած, որը պարբերաբար գնդակոծում է քաղաքը։ Դա է հիմնական խնդիրը»։
Կիսա-Էլֆ. «Ահ, հասկանում եմ: Այսպիսով, գաճաճին պետք է սպանել...»:
Քաղաքագլուխ. «Ի՞նչ: Ո՛չ։ բացականչեց քաղաքագլուխը, աչքերը չռած, ձեռքերը թափահարելով։ ― Մենք չե՛նք կարող սպանել նրան։ Եթե մենք դա անենք, միջազգային հանրությունը կասի, որ դա ցեղասպանություն է, իսկ մենք ռասիստ ենք»:
Կիսա-Էլֆ. «Ուրեմն ի՞նչ: Ինչ ուզում են, թող ասե~ն»։
Քաղաքագլուխ. «Ուրեմն զորք կուղարկեն այստեղ», - մռայլ ավարտեց քաղաքագլուխը:
Կիսա-Էլֆ. «Հմմ», մտածեց Կիսա-Էլֆը: ― Ուրեմն, այս վնասատուն կրակում է քեզ վրա, իսկ դու միայն համբերում ես ու չե՞ս համարձակվում հակահարված տալ։
Քաղաքագլուխ. «Չենք համարձակվում»,- ձեռքերը տարածեց քաղաքագլուխը. «Հակառակ դեպքում մեզ ագրեսոր կկոչեն»։
Կիսա-Էլֆ. «Լավ, լավ, իսկ եթե մենք չսպանենք գաճաճին, այլ քշե՞նք նրան»:
Քաղաքագլուխ. «Իր բլուրի՞ց. Անհնարին է. Այդ ժամանակ մեզ կկոչեն օկուպանտներ»։
Կիսա-Էլֆ. «Բռնե՞լ նրան և խլե՞լ թնդանոթը»:
Քաղաքագլուխ. «Զավթիչներ կասեն մեզ…».
Կիսա-Էլֆ. «Փակեք նրան իր զենքով... Լավ, լավ, մի պատասխանեք», - արագ ասաց Կիսա-Էլֆը, երբ քաղաքագլուխը սկսեց խոսել: Ես հասկանում եմ. Իսկապես, հետաքրքիր դեպք է։
Արքայադուստր. ― Ուրեմն, ի՞նչ եք ուզում մեզնից, անհամբեր հարցրեց արքայադուստրը։ «Մենք չենք կարող սպանել, զինաթափել, բռնել կամ քշել, ուրեմն ի՞նչ է մնում։ Վերադաստիարակե՞լ։ Դա մեր տիրույթում չէ»։
Քաղաքագլուխ. «Ոչ, իհարկե ոչ... Նման աշխատանքի համար մենք հոգեբան կկանչեինք: Բայց հետո միջազգային հանրությունը մեզ կմեղադրի հոգեբանական ճնշման մեջ»։
Թզուկ. «Եվ բնիկների ավանդույթները պղծելու համար», - ավելացրեց Թզուկը՝ հանդիսավոր գլխով անելով: «Թնդանոթով մարդկանց վրա կրակելը գաճաճների սուրբ գործն է»։
Քաղաքագլուխ. «Ճիշտ այդպես»,- գոհացած բացականչեց քաղաքագլուխը: 'Դու ինձ հասկանում ես.'
Արքայադուստր. «Ուրեմն ի՞նչ է ձեզ պետք մեզանից»:
Քաղաքագլուխ. «Ծանրոց հասցնել»,- հառաչեց քաղաքագլուխը:
Արքայադուստր. «Գաճաճի՞ն»:
Քաղաքագլուխ. «Այո։ Այդ բլրի վրա սննդի պաշար չկա։ Մեկ ժամից գաճաճը սովի կմատնվի, զինադադար կհայտարարի, բանակցություններ կսկսի։ Նա դա անում է ամեն օր։ Պահանջում է ուտելիք, գինի, զենք, երբեմն՝ այլ բան... Հետո, երբ կշտանում է, հայտարարում է, որ խաղաղ բանակցությունները կանգ են առել և վերսկսում է կրակոցները։ Միջազգային հանրությունը շատ համակրում է նրան։ Կարծում է, որ նա սկզբունքային է»։
Կիսա-Էլֆ. «Եվ եթե հրաժարվեք նրան սնունդ և զենք տրամադրել...»
Քաղաքագլուխ. «Հետո կասեն, որ…»
Կիսա-Էլֆ. «Լավ, լավ, հասկացանք», - ձեռքը թափահարեց Կիսա-Էլֆը:
Քաղաքագլուխ. «...և զորք կուղարկեն», փնթփնթաց քաղաքագլուխը:
Կիսա-Էլֆ. «Լավ, լավ, բայց ինչո՞ւ մենք: Դուք կարող եք ուղարկել ինչ-որ մեկին ձեր ժողովրդից՝ ծանրոցը տանելու համար»։
Քաղաքագլուխ. «Մենք արդեն ուղարկել ենք: Ոչ ոք չի վերադարձել։
Կիսա-Էլֆ. «Ի՞նչ է, գաճաճը սպանե՞լ է բոլորին»:
Քաղաքագլուխ. «Նա պնդում է, որ չի արել այդպիսի բան»:
Կեսա-Էլֆ. «Ե՞վ...»
Քաղաքագլուխ. «Եվ միջազգային հանրությունը հավատում է նրան»:
Կեսա Էլֆ. «Եվ...»
Քաղաքագլուխ. «Հետո կասեն՝ մենք սադրիչներ ենք։ Տեսեք, նա`գաճաճը,հանդես է գալիս խաղաղ նախաձեռնությամբ, ցուցաբերում բարի կամք: Եվ եթե ինչ-որ բան այն չէ, ակնհայտ է, որ մենք մեղավոր ենք դուրս գալիս: Բայց դու... դե դու դրսից մարդ ես, կարող է քեզ չդիպչեն»:
Կիսա-Էլֆ. «Լավ», եզրափակեց Կիսա-Էլֆը: «Եթե մենք մի կողմ թողնենք բոլոր քաղաքական անհեթեթությունները, ապա ձեզ պետք է, որ մենք հաճախորդից ծանրոց վերցնենք և հասցնենք ստացողին, չէ՞։ Պարզապես սովորական փոստային առաքելություն: Մնացածը քո խնդիրն է։ Ճիշտ է՞'
Քաղաքագլուխ. «Ճիշտ այդպես»,- հաստատեց քաղաքագլուխը։ ― Դե ինչ, գործարքը կայացած է՞։
Կիսա-Էլֆ. «Համաձայն եմ», - գլխով արեց Կիսա-Էլֆը: Քաղաքագլուխը թեթևացած հառաչեց:
Արքայադուստր. «Կարո՞ղ եմ մի հարց տալ», ձեռքը բարձրացրեց Արքայադուստրը: «Դուք այնքան վախենում եք, որ միջազգային հանրությունը ձեզ անվանի ագրեսոր, միլիտարիստ կամ ավելի վատ բան, բայց ինչպե՞ս են ձեզ հիմա անվանում»:
Քաղաքագլուխ. «Կատարյալ ապուշներ»,- տխուր պատասխանեց քաղաքագլուխը։
(C) Clifford Simak «Goblin Reservation» 1968 թ