Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիՄիհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Իրավունք

Բացահայտվել են շուրջ 250գ. քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության և իրացման դեպքեր. երկու անձ կալանավորվել է (տեսանյութ, լուսանկար)

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության և ԱԱԾ Երևան քաղաքի վարչության աշխատակիցների սերտ համագործակցությամբ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ տեղափոխելու և իրացնելու դեպքեր:

2024թ. փետրվարի 26-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունից հաղորդում է ստացվել՝ ՀՀ քաղաքացու կողմից, ինքնությունը դեռևս չպարզված ԻԻՀ քաղաքացու հետ նախնական համաձայնությամբ, մաքսանենգ ճանապարհով, իրացման նպատակով, Իրանից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ՀՀ ապօրինի ներկրելու վերաբերյալ, որը տեղափոխել և տեղադրել է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող այգում։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 2 փաթեթ՝ 98.8 և 86.7 գրամ կշռով սպիտակ բյուրեղանման զանգվածներով: Նշանակված դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված զանգվածները հանդիսանում են «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:

ՀՀ ԱԱԾ Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, մարտի 18-ին` ժամը 21:10-ին, ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել Երևան քաղաքի 28-ամյա բնակիչ։
Ձերբակալման ընթացքում վերջինս գցել է իր մոտ եղած բյուրեղանման զանգվածը, սակայն այն հայտնաբերվել և վերցվել է: Փորձաքննությամբ պարզվել է, որ այդ զանգվածն իր հերթին տնայնագործական եղանակով պատրաստված, 71.35 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց է:

Իրականացված ապացուցողական, վարութային և գաղտնի քննչական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հիշյալ թմրամիջոցը Երևան քաղաքի բնակչին իրացրած անձի ինքնությունը, ով Կապան քաղաքի 46-ամյա բնակչուհի է:

2024 թվականի մարտի 19-ին ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից վերջինս Երևան քաղաքում ևս ձերբակալվել է և ներկայացվել քննչական բաժին:

Քննությամբ պարզվել է, որ վերջինս սույն թվականի փետրվար ամսին առևտրի նպատակով մեկնել է Իրան, որտեղ ծանոթացել է քննությամբ դեռևս չպարզված ԻԻՀ քաղաքացու հետ։

Վերջինս նրան փոխանցել է կպչուն ժապավենով փաթաթված, սպիտակ գույնի զանգվածի պարունակությամբ փաթեթ՝ Երևան տեղափոխելու և ԻԻՀ քաղաքացու կողմից մատնանշված անձին փոխանցելու նպատակով: Կինը, տեղյակ լինելով, որ փաթեթում առկա է թմրամիջոց, գումար վաստակելու նպատակով, համաձայնել է առաջարկին և իրականացրել այն:

Դրանից հետո ևս մեկ անգամ՝ մարտ ամսին, կինը մեկնել է Իրան, կրկին նույն անձից ստացել թմրամիջոցի նոր խմբաքանակ, որը մաքսային կետով գաղտնի անցկացնելուց հետո՝ 2024թ. մարտի 17-ին, թմրամիջոցով փաթեթն այլ անձի փոխանցելու նպատակով, Կապան քաղաքից ժամանել է Երևան, որտեղ էլ մարտի 19-ին ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից և ներկայացվել նախաքննական մարմնին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կապանի բնակչուհուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), իսկ Երևան քաղաքի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում հնարավոր այլ անձանց առկայությունը, ինչպես նաև՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: