Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ադրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանԵրևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԵրուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանՄայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի այն եզակի գործատուներից է, որն ապահովագրում է նաև ընտանիքի անդամներին Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ
Իրավունք

Բացահայտվել է 1,535 գրամ քաշով «a-PVP» անվամբ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք. մեկ անձ կալանավորվել է

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2024 թվականի մարտի 11-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով, մի քաղաքացու տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Մալաթիայի բաժին, ով, պարզվել է, հանդիսանում է Վարդենիս համայնքի բնակավայրերից մեկի բնակիչ։

Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել է 14 փաթեթ՝ բաց շագանակագույն, կոշտ զանգվածով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ մասի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված քաղաքացին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով, ձերբակալվել է:

Նախաքննության ընթացքում կատարվել է ցուցմունքը տեղում ստուգելու քննչական գործողություն, որի ընթացքում հիշյալ անձը մատնացույց է արել այն վայրերը, որտեղ ինքը տեղադրել է տարբեր քաշերով ընդհանուր 6 փաթեթ թմրամիջոց։

Անձնական խուզարկությամբ և քննչական գործողությամբ հայտնաբերվածի և վերցվածի բաղադրությունը, ինչպես նաև այլ հարցեր պարզելու համար նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն, որի եզրակացությամբ պարզվել է, որ փորձաքննության ենթարկված դարչնասպիտակավուն երանգի փոշեբյուրեղանման զանգվածը «a-PVP» կրճատ անվամբ թմրամիջոց է։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Վարդենիսի վերոհիշյալ բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ կետով՝ քննությամբ չպարզված վայրում և ժամանակահատվածում, ինքնությունը չպարզված անձից, իրացնելու նպատակով, շահադիտական դրդումներով ընդհանուր 20 փաթեթներում փաթեթավորված, առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 1,535 գրամ քաշով «a-PVP» կրճատ անվամբ թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և տեղափոխելու համար, որոնցից 14 փաթեթները հայտնաբերվել են վերջինիս անձնական խուզարկությամբ, իսկ 6-ը՝ տարբեր թաքստոցներից։ Վերջինս ընդունել է մեղքը։

Նախաքննության ընթացքում միջնորդություն է ներկայացվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված հնարավոր այլ մասնակիցներին հայտնաբերելու, թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու, նշված անձի (անձանց կողմից) թմրամիջոցների իրացման այլ դեպքեր բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: