Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԻնչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանԵրևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԵրուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանՄայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի այն եզակի գործատուներից է, որն ապահովագրում է նաև ընտանիքի անդամներին Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն
Տնտեսություն

«Տնտեսության շոգեքարշը». ինչու է Ադրբեջանն ամեն կերպ ուզում փակել հայաստանյան հանքերը

ՀՀ հանքարդյունաբերության ոլորտը ազգային տնտեսության մեջ ունի առանցքային մասնաբաժին: Հայաստանից արտահանվող նյութերի առնվազն կեսը բաժին է ընկնում հանքային խտանյութերին և մետաղներին, որոնք երկրից արտահանվող արտադրանքների ցուցակում առավել կարևոր տեղ են զբաղեցնում:       

Թե ինչ մեծ դեր ունեն հանքերը մեր երկրի տնտեսության զարգացման գործում, դժվար չէ կռահել նաև հարևան երկրի՝ մեր հանքարդյունաբերությանը ամեն կերպ վնասելու անընհատ փորձերից: Վերջերս ադրբեջանական մի շարք հասարակական կազմակերպություններ դիմել էին ՀՀ կառավարությանը՝ պահանջելով փակել հայաստանյան հանքարդյունաբերական ծրագրերը։ Բնապահպանական հորինված խնդիրների անվան տակ Ադրբեջանը նույնիսկ բնապահպականական հայցերով դիմել էր միջազգային դատարան՝ նպատակ ունենալով նաև այդ կերպ մինչև վերջ Հայաստանը «խեղդել»:  Հատկանշական է, որ Ադրբեջանն այս ամենի համար որպես հիմք է օգտագործում նաև հայաստանյան ու սփյուռքի էկոակտիվիստների «ահազանգերը»՝ կապված հանքարդյունաբերության առաջ բերած ռիսկերի հետ։ Ադրբեջանական կողմը միջազգային տարբեր հարթակներում այդ «ահազանգերը» խտացված գույներով ներկայացնելու հետ մեկտեղ պնդում է, թե՝ տեսեք, հենց հայերն են խոսում այդ վտանգի մասին։ 

Իրականում, առողջ միջավայրը շահույթին հակադրելն ամենաանհեթեթ բանն է, քանի որ ամբողջ աշխարհում պետություններն իրենց կարիքներն սպասարկում են՝ հենց այդ նույն պետության ռեսուրսները կորզելով: Իհարկե, մարդկային հասարակության գործունեության արդյունքում շրջակա միջավայրն էապես տուժում է։ Ինչքան մարդը տեխնոլոգիապես զարգանում է ու սկսում է ավելի շատ սպառել, այնքան մեծանում է բնությանը հասցվող վնասը։ Այն, որ բնապահպանական խնդիրները պետք է լինեն ուշադրության կենտրոնում, կասկածից վեր է, բայց «ահազանգերը» պետք է անել գիտական հենքի վրա՝ առանց հայկական հանքարդյունաբերության մասին ահասարսուռ միֆեր ստեղծելու, որոնք ջուր են լցնում ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին, իսկ Հայաստանն այդ միֆերի պատճառով չի կարողանում օգտագործել հանքարդյունաբերական իր պոտենցիալը:

Ամենաշատ առաջ քաշվող թեզերից է նաև հանքերի ուղիղ կապը քաղցկեղի դեպքերի թվի աճի հետ: Առողջապահության նախարարության կողմից 2022 թ. հրապարակված տարեգրքից  (սա ամենաթարմ տվյալն է) պարզ է դառնում, որ Հայաստանում քաղցկեղի հայտնաբերման ընդհանուր դեպքերը մեկ տարում աճել են 7,5%-ով, իսկ կյանքում առաջին անգամ արձանագրված դեպքերը՝ 9%-ով։ Ընդհանուր առմամբ 2021 թվականին արձանագրվել է 54519 դեպք, այսինքն՝ Հայաստանում ամեն 54-րդ մարդու մոտ հայտնաբերվում է քաղցկեղ։ Հանրապետության մասշտաբով ուսումնասիրությունները ուշագրավ այլ ցուցանիշներ են արձանագրել: Մասնավորաբար, 100 հազար բնակչի հաշվով չարորակ նորագոյացությունների հայտնաբերման նվազագույն ցուցանիշը Սյունիքում է՝ 1391.2 դեպք, ամենաբարձր ցուցանիշը՝ Լոռիում՝ 2186.1, որին հաջորդում է Երևանը 2072.4 դեպքով։

Սա հատկապես հետաքրքիր է այն տեսանկյունից, որ Սյունիքը համարվում է հանքարդյունաբերական մարզ, քանի որ այստեղ գործում է 13 հանքավայր, այդ թվում՝ խոշորագույն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Այնինչ, կա կարծրատիպ, թե հանքարդյունաբերությունը և ոլորտի արտադրած թափոններն են քաղցկեղով հիվանդացության աճի պատճառը: Ստացվում է, սակայն, որ «հանքարդյունաբերական» Սյունիքը Հայաստանում լավագույն ցուցանիշն ունի քաղցկեղով հիվանդացության, ինչպես նաև սրտամկանի ինֆարկտի, շաքարային դիաբետի հետ կապված մահերի առումով։

Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության ընդերքը հարուստ է հետևյալ մետաղական օգտակար հանածոների տեսակներով` երկաթ, պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, ոսկի, արծաթ, ծարիր, ալյումին, ինչպես նաև դրանցում պարփակված հազվագյուտ ու ցրված մետաղներով: Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում ներկայումս հաշվառված են  հաստատված պաշարներով օգտակար հանածոների շուրջ 871 հանքավայրեր (43 մետաղական, 760 ոչ մետաղական, 44 ստորերկրյա քաղցրահամ և 24  հանքային ջրերի), ինչպես նաև օգտակար հանածոների 580 հանքերևակումներ (131 մետաղական և 449 ոչ մետաղական), օգտակար հանածոների ավելի քան 130 տեսակներ, որոնցից շուրջ 25-ը՝ մետաղական։ 

Մետաղական օգտակար հանածոների թվում առկա են  7 պղնձամոլիբդենային, 4 պղնձի, 24 ոսկու և ոսկի-բազմամետաղային, 2 բազմամետաղային, 1 մոլիբդենային, 1 ալյումինահանքային, 1 մագնեզիումասիլիկատային ապարների և քրոմիտի, 3 երկաթահանքային հանքավայրեր:

ՀՀ-ում ամենախոշոր հանքարդյունաբերողը ԶՊՄԿ-ն է, որը շահագործում է մոլիբդենի և պղնձի զգալի հաստատված ու կանխատեսվող պաշարներով հանքավայր: Ընկերությունը արդյունահանում և վերամշակում է առօրյա օգտագործման  հազարավոր ապրանքների արտադրության համար անհրաժեշտ օգտակար հանածոներ` բավարարելով հասարակության պահանջները: