Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Հանքարդյունաբերությունը՝ հատկապես ԶՊՄԿ-ի մասշտաբի ձեռնարկությունը, միավորում է ամենատարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների. Ռոման ԽուդոլիՉինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներիցԿենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ
Իրավունք

Գործուն քայլեր ձեռնարկել Արցախի իրավապահ համակարգում աշխատողների իրավունքների իրացման համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շրջանում մեծ թիվ են կազմում իրավապահ համակարգում, ուժային կառույցներում, ինչպես նաև դատական ատյաններում աշխատող արհեստավարժ և պարկեշտ մասնագետները։ Տարիներ ի վեր անվտանգային անասելի սպառնալիքների ներքո իրենց մասնագիտական պարտականությունները բարեխղճորեն կատարած, օրենքին և արդարադատությանը ծառայած նվիրյալները այսօր դարձել են վտարանդի և, առավել քան երբևէ, կարիք ունեն համարժեք գնահատման և սրտացավ աջակցության։

«Էմ Ջի Էմ Փարտներս» փաստաբանական ընկերությունը կոչ է անում իրավասու անձանց և մարմիններին գործուն քայլեր ձեռնարկել պետությանը նկատելի ծառայություններ մատուցած այս մասնագետների սոցիալ-տնտեսական իրավունքների իրացման, ըստ անհրաժեշտության՝ նաև աշխատանքային գործունեությունը Հայաստանում ապահովելու համար։ Ընդ որում՝ լուծումները պետք է լինեն հնարավորինս սեղմ ժամկետներում և կրեն համակարգային բնույթ։

Առաջարկում ենք Արցախի պետական մարմինները ներկայացնող ղեկավար անձնակազմի հետ հանգամանորեն քննարկել և կնքել համապատասխան հուշագրեր և դրանց շրջանակում կառուցել իրատեսական փոխհարաբերություններ, ներառելով՝ կարգավիճակի, սոցիալական և նյութական ապահովվածության հարցերի համալիր լուծումները։ Մեր մասնագիտական թիմը պատրաստ է իրավական աջակցություն ցուցաբերել և պատկան մարմինների հետ համալիր քննարկել Արցախից բռնի տեղահանված մեր գործընկերների կարգավիճակի հարցերը լուծելու առնչությամբ։ Առաջարկներից մի քանիսը՝ ստորև
 «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, իրավունքի անալոգիայի հիմքով Արցախի դատավորները պարտադիր ընդգրկվում են ռեզերվ և կատարվում է ոչ միայն աշխատավարձի ու հավելավճարի վճարում, այլև պահպանվում առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու կամ ընդգրկված մնալու իրավունքը, մինչև 65 տարին լրանալը: Ընդ որում, հաշվի առնելով ստեղծված ծանր սթրեսային անցումային վիճակը, ծայրահեղ անհրաժեշտության հիմքով առաջիկա գոնե 6 ամիսը որևէ նոր թափուր պաշտոնում չեն առաջարկում։ Այս առաջարկությունը չի ենթադրում որևէ սահմանադրական փոփոխության խնդիր:

 Օրենսդրությամբ հնարավորինս սեղմ ժամկետում կատարվում են համապատասխան փոփոխություններ և առնվազն 10 տարվա ստաժ ունեցող Արցախի դատավորները և դատախազներն իրենց դիմումի համաձայն, անցնում են կենսաթոշակի:
 Մինչև իրավական կարգավորումների և այլ ընթացակարգերի ավարտը, բոլոր դատավորներին, դատախազներին և աշխատակազմին տրվում է ամենամսյա ֆինանսական օգնություն՝ համապատասխան աշխատավարձի առնվազն 50 տոկոսի չափով: Վճարումները դադարեցվում են աշխատանքի անցնելու պահից:

Մեր ընկերությունը մշակել է նաև բազում այլ առաջարկություններ, որոնք վերջնական տեսքի կբերվեն և պատրաստ կլինեն հրապարակման՝ Արցախի մեր գործընկերների հետ համապատասխան քննարկումների արդյունքներով:

Միաժամանակ «Էմ Ջի Էմ Փարտներս» փաստաբանական ընկերությունում պատրաստվում ենք Արցախի իրավաբանների (փաստաբանների) համար նախաձեռնել իրավաբանի մասնագիտությամբ ինտեգրվելու համապատասխան ծրագիր, այդ թվում՝ հեռավար կարգով: Արցախցի մեր գործընկերների բոլոր հարցերին սպառիչ պատասխանելու համար կմասնակցեն ինչպես մեր ընկերության, այնպես էլ հրավիրյալ բարձրակարգ և գործնական աշխատանքի մեծ փորձ ունեցող մասնագետները։

Նախատեսում ենք նաև կազմակերպել մեր ՓԲԸ-ի ֆրայչեյզինգի տրամադրում, այսինքն՝ որոշ մարզերում կվարձակալենք տարածք, կտրամադրենք գույք և տեխնիկական միջոցներ (այդ թվում համակարգիչ), հնարավորություն ստեղծելով օգտվելու մեր ընկերության գործընկերների ընթացիկ խորհրդատվությունից և այլն։ Ցանկացող իրավաբանները մարզերում կկարողանան մեր կազմակերպության անվան տակ իրականացնել փաստաբանական գործունեություն՝ հոնարարը իրենց պահելու պայմանով։

Ակնկալում ենք պատկան մարմինների և Արցախի մեր գործընկերների արձագանքները:

«Էմ Ջի Էմ Փարտներս» փաստաբանական ընկերություն

«Երդվյալ ատենակալներ» ժողովրդավարության աջակցության ՀԿ