Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԻնչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանԵրևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԵրուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանՄայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի այն եզակի գործատուներից է, որն ապահովագրում է նաև ընտանիքի անդամներին Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում
Ֆոտո

«Գթության ոսկե շղթա» ֆիլմի աշխատանքները դադարեցված են. Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Պարոն Նիկոլ Փաշինյանին։

Պատճեն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար տիկին Ժաննա Անդրեասյանին։

Մեծարգո պարոն վարչապետ, ստիպված եմ նման բաց նամակի ձևաչափով դիմել Ձեզ, քանզի արդեն շուրջ վեց ամիս է մեզ չի հաջողվում ՀՀ ԿԳՄՍ-ի և Հայաստանի Ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ի հետ լուծել մեր առջև հանիրավի առաջացրած խնդրահարույց հարցը: Խնդիրը հետևյալն է. մեր ընկերության կողմից արտադրվող՝ «Երախտագիտության քարտեզ» կինոնախագծի երրորդ՝ «Գթության ոսկե շղթա» վավերագրական, խաղարկային լիամետրաժ ֆիլմի արտադրության համար մրցույթային կարգով սահմանված, պայմանագրով, համաձայնագրով և վճարման ժամանակացույցով հաստատված պետական ֆինանսական մասնակի աջակցության գումարները արդեն վեց ամիս է չի հատկացվում՝ զուտ բյուրոկրատական քաշքշուկների պատճառով:

Քանի որ ս.թ. մարտ ամսից սկսած, վերոհիշյալ կառույցները անընդհատ հավաստիացնում էին մեզ, որ գումարները շուտով կհատկացվեն, այդ իսկ պատճառով, որպես ընկերության տնօրեն, ֆիլմ արտադրող պրոդյուսեր, նախագծի հեղինակ, ստիպված էի փոխառության միջոցով և նույնիսկ իմ միակ բնակարանի վաճառքի փողերով, ինչպես նաև աջակիցների օգնությամբ սկսել ֆիլմի նկարահանումները՝ Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Լիբանանում և Հայաստանում:

2. Նման որոշում ես կայացրեցի, քանզի նախ ունեինք արդեն հաստատված պայմանագիր Ազգային Կինոկենտրոնի հետ և հետո, քանի որ մեծ դժվարությամբ ձեռք էին բերված մի շարք պայմանավորվածություններ հիշյալ երկրների փորձագետ պատմաբանների, տարբեր արխիվային կառույցների և դերակատարների հետ, եթե հետաձգեինք այն, ապա նախագծի կայացումը վտանգված կլիներ: Այդ իսկ պատճառով, ստիպված սուղ միջոցներով և փոքրաքանակ կազմով մենք զօր ու գիշեր աշխատեցինք, որպեսզի կարողանանք նկարահանումները ավարտել և ֆիլմը էկրան բարձրացնել գալիք դեկտեմբերի 9-ին՝ ցեղասպանվածների հիշատակին նվիրված միջազգային օրը:

Այո, մենք երկու ամսվա ընթացքում ավարտեցինք ֆիլմի ողջ նկարահանումները 4 երկրների 12 քաղաքներում, իսկ հիշյալ երկու պետական կառույցները գտնվելով մեկ քաղաքում, առայսօր չեն կարողանում, կամ չեն ցանկանում լուծել իրենց վերապահած պարտավորությունները: Մեծարգո պարոն վարչապետ, 14 տարի բարեփոխումների պահանջով իմ և իմ գործընկերների կողմից տարված պայքարից հետո Ձեր առաջադրած բարեփոխումների ծրագիրը հուսադրող էին, որը կարծես համահունչ էր նաև մեր տեսլականին, բայց ցավոք պետք է արձանագրեմ, որ կինոլորտում, այն ընդամենը իմիտացիայի տեսքով է կատարվում, որը հեռու է զարգացման միտումներից: Իմ և շատերի տպավորությունն է, որ թեկուզ կարծես չկան նախկինի պես համատարած կաշառքի և «ատկատի» երևույթները, բայց փոխարենը մեծ զարգացում է ստացել «սաբոտաժի» երևույթը, որը հղի է իր ծանր հետևանքներով:

Օրինակներից մեկը՝ մեր կինոնախագծի նկատմամբ կիրառվող միտումնավոր, երկակի ստանդարտով գործառույթներն են, որի միակ պատճառը իմ համոզմունքով այն է, որ ես չեմ քաջալերում կինոոլորտում կատարվող նման «անպտուղ» բարեփոխումներիը, ավելին՝ ըստ առիթի բարձրաձայնում եմ թերությունների և չկատարվող առաջնային կարևոր խնդիրների մասին ու նաև, որպես անկախ կինոարտադրող, հեռու լինելով երեսապաշտությունից և սնափառությունից, հիմնականում արտադրում եմ ազգային և պետական կարևոր նշանակություն ունեցող ֆիլմեր, որոնք բարձր գնահատականների են արժանանում թե մասնագետների, թե սովորական հանդիսատեսի կողմից, որի վառ ապացույցն են ֆիլմերից մեկի շահած 115 մրցանակները միջազգային կինոփառատոններում, որոնցից 2-ը տրվել է նույնիսկ թուրքական միջազգային կինոփառատոնի կողմից:

3. Մեծարգո պարոն վարչապետ, չգիտեմ հասանելի կլինի արդյոք Ձեզ այս նամակը, թե ոչ, բայց այս միջոցով ցանկացա Ձեզ իրազեկել մեր խնդրի և կինոոլորտում տիրող իրավիճակի մասին, որը իմ և իմ գործըներների համոզմամբ արդեն իսկ հղի է վատ հետևանքներով: Ավելացնեմ նաև, որ եթե մոտակա ժամանակերում չհանգուցալուծվի մեր ֆիլմի հետ կապված այս թնջուկը և վերջ չտրվի ոլորտում տիրող ամենաթողությանը, ապա ստիպված կդադարեցվի ֆիլմի հետարտադրական աշխատանքները ու թեկուզ ցավով, ինքս էլ հետայսու ստիպված կդադարեցնեմ նաև իմ կինոգործունեությունը Հայաստանում: