«Ինտերը» երկարաձգեց պայմանագիրը Սիմոնե Ինձագիի հետ
Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր «Ինտերը» երկարաձգել է պայմանագիրը իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ մինչեւ 2025թ․ հունիս, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
47-ամյա մասնագետը «Ինտերը» գլխավորում է 2021 թվականից։ Դրանից առաջ նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Հռոմի «Լացիոյում»։
Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Սիմոնե Ինձագին «Լացիոյի» հետ դարձել է Իտալիայի չեմպիոն, եռակի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր։
Իտալիայի անցած առաջնությունում «Ինտերը» գրավել է երրորդ տեղը։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում միլանյան թիմը 0:1 հաշվով պարտվել էր «Մանչեսթեր Սիթիին»։