Չավի․ 12 հնարավորից 10 միավորը լավ արդյունք է
«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է 2:1 հաշվով հաղթանակը «Օսասունայի» նկատմամբ Իսպանիայի առաջնության չորրորդ տուրի խաղում։
«Մրցակիցը գերազանց գործեց պաշտպանությունում։ Մեզ չէր հաջողվում շատ գոլային պահեր ստեղծել գնդակը վերահսկելիս։ Բայց մենք վաստակեցինք կարեւոր 3 միավոր մի ստադիոնում, որտեղ բոլորի համար է ծանր։
Պետք է ավելի արդյունավետ խաղանք, երկրորդ խաղակեսում պետք է ավելի լավ աշխատեինք գնդակով։ Եզրային անցումներով քիչ պահեր ունեցանք։
Գոհ եմ հաղթանակից, բայց պետք է առաջադիմել։ «Կադիսի» դեմ նույնպես խնդիրներ ունեինք։
12 հնարավորից 10 միավորը լավ արդյունք է»,- Չավիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Չորս տուրից հետո Իսպանիայի առաջնության առաջատարը «Ռեալն» է, որը տարել է չորս հաղթանակ։