Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԵրևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Որպես արհմիության նախագահ իմ փորձով կարող եմ ասել, որ բավականին սերտ հարաբերություններ ունենք գործատուի հետ. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից
Մշակույթ

Արամ Խաչատրյանի 120-ամյակը մեծ շուքով կնշվի նաև Ստամբուլում

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) Ստամբուլում տեղակայված ՀՀ ներկայացուցչության նախաձեռնությամբ առաջիկա օրերին քաղաքում նշվելու է աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»-ը՝վկայակոչելով Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի համապատասխան հրապարակումը, սա իր բնույթով արդեն միջազգային հոբելյան է, քանի որ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցի մեջ։

Նախագծի իրականացման պատասխանատուներից է ՍՏՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Սահակ Սարգսյանը։ Նախկինում մեր ներկայացուցչությունը Ստամբուլում կազմակերպել է երկու կարևոր համերգ։ Առաջինը նվիրված էր Հայաստանի անկախության 25-ամյակին, իսկ երկրորդը՝ ՀՀ մշտական ներկայացուցչության հիմնադրման 30-ամյակին։ Արամ Խաչարյանի 120-ամյակին նվիրված մոտալուտ համերգը համալրելու է այս շարքը։ Հայաստանի ներկայացուցչությունն այս հոբելյանը կազմակերպելու համար համագործակցել է Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի, Ստամբուլի Ֆիլհարմոնիկ միության և «Բերա» թանգարանի հետ։

Մեր ներկայացուցչությունը ծրագրի շրջանակում համագործակցում է նաև մեծանուն դաշնակահար Շահան Արծրունու հետ, ով մեծապես նպաստում է նախագծի իրականացմանն իր խորհուրդներով և ցուցումներով։ Նա ամբողջ աշխարհում հայտնի է հենց Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների անզուգական կատարմամբ և ակտիվորեն համագործակցում է Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ։ ՍՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Սահակ Սարգսյանը ԱՄՆ-ում պաշտոնավարելու տարիներին ծանոթացել է Շահան Արծրունու հետ, ականատես եղել նրա գործունեությանը, ուստի այդ հանգամանքը ծառայեցնում է Ստամբուլում նախատեսված կարևոր ծրագրի իրականացմանը, որը բաղկացած է երկու փուլից։

Նախ սեպտեմբերի 21-ին, ժամը 19.30-ին տեղի կունենա մեծ համերգ, որին կմասնակցեն Երևանից ժամանած «Խաչատրյան» եռյակը և Ստամբուլի Ֆիլհարմոնիկ միության նվագախումբը։ Ներկաները հնարավորություն կունենան նաև դիտելու շատ հատկանշական ֆիլմ, որը պատրաստվել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ և ներկայացնում է հռչակավոր վարպետի արտասահմանյան շրջագայությունները։ Համերգի մուտքն անվճար է։ Երաժշտասերները հնարավորություն կունենան ըմբոշխնելու Արամ Խաչատրյանի արվեստը, հաղորդակից կդառնան նրա երաժշտությանը։

Հարկ է նշել, որ Հայաստանի ներկայացուցչությունը պատշաճ կերպով իրականացրել է համապատասխան կազմակերչպական աշխատանքը պատկան բոլոր մարմինների հետ։ Նախաձեռնության հաջողության գրավականներից մեկն էլ այն է, որ Ստամբուլի Ֆիլհարմոնիկ միության ղեկավարներից է մեներգիչ Արթուր Բաղդասարյանը, որ Երևանի Պետական երաժշտանոցի շրջանավարտներից է ու ներգրավված է կազմակերպչական աշխատանքներում։

Արամ Խաչատրյանի 120-ամյակի առթիվ ծրագրված համերգից բացի, նախատեսված է նաև ասուլիս, որը պետք է վարի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։ Ասուլիսի վերջում Շահան Արծրունին ներկաների համար կատարելու է Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից մեկը, ինչն, ըստ կազմակերպիչների, մեծանուն կոմպոզիտորի արվեստի հետ կենդանի շփում ապահովելու հնարավորություն կընձեռի։ Սահակ Սարգսյանը տոնակատարությանն ընդառաջ այցելել է Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, ով իր օրհնությունն է փոխանցել հոբելյանական ծրագրի առթիվ։