«Նապոլին» պարտվեց «Լացիոյին», «Ատալանտան» ուժեղ էր «Մոնցայից»
Իտալիայի առաջնության երրորդ տուրում չեմպիոն «Նապոլին» ընդունեց փոխչեմպիոն «Լացիոյին»։ 2:1 հաշվով առավելության հասավ հռոմեական թիմը։
«Լացիոյին» հաղթանակ բերեցին իսպանացի կիսապաշտպան Լուիս Ալբերտոյի (տեսանյութ) եւ ճապոնացի կիսապաշտպան Դաիտի Կամադայի գոլերը (տեսանյութ)։ «Նապոլիից» աչքի ընկան լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին (տեսանյութ)։
«Նապոլին» 6 միավորով չորրորդ տեղում է։ «Լացիոն» 3 միավորով 12-րդն է։
«Ատալանտան» 3:0 հաշվով պարտության մատնեց «Մոնցային» եւ 6 միավորով երրորդն է։ «Մոնցան» 14-րդն է՝ 3 միավոր։
Իտալիայի առաջնություն, երրորդ տուր
«Նապոլի» - «Լացիո»՝ 1:2
Պյոտր Զելինսկի, 32 - Լուիս Ալբերտո, 30, Դաիտի Կամադա, 52
«Ատալանտա» - «Մոնցա»՝ 3:0
Էդերսոն, 35, Ջանլուկա Սկամակա, 42, 62