«Տոտենհեմն» ու «Չելսին» ցանկանում են ձեռք բերել Անսու Ֆատիին
Լոնդոնի «Տոտենհեմն» ու «Չելսին» բանակցում են Իսպանիայի հավաքականի եւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» 20-ամյա հարձակվող Անսու Ֆատիի գործակալ Ժորժե Մենդեշի հետ այս շաբաթ ֆուտբոլիստը հնարավոր տրանսֆերն իրականացնեու հարցով, հաղորդում է Cadena COPE-ը։
Անսու Ֆատիի հայրը օգոստոսի 29-ին հանդիպում է ունեցել Ժորժե Մենդեշի հետ եւ հայտնել, որ որդին դեմ չէ կարիերան Անգլիայի Պրեմիեր լիգայում շարունակելուն։ Անսու Ֆատին քիչ խաղաժամանակ է ստանում իսպանացի Չավիի գլխավորած թիմում։
Transfermarkt-ը Անսու Ֆատիի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։