Լեւանդովսկի․ «Բարսելոնայում» հարձակվողների պակաս կա
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին քննադատել է կատալոնական ակումբին հարձակվողների պակասի համար։
«Մեզնից ակնկալում են ոչ միայն հաղթանակներ, այլեւ լավ հարձակողական խաղ։ Վերջին շրջանում այդ խաղը չկա։ Նախկինում կար, քանի որ պայքարում էինք ավելի շատ գոլային պահեր ստեղծելու համար։ Երբ Ֆերանը կամ Անսուն դուրս են գալիս խաղադաշտ, մենք կարողանում ենք ավելի շատ պահեր ստեղծել, բայց երբեմն չի ստացվում։
«Բարսելոնայում» հարձակվողների պակաս կա, գրոհների ժամանակ առաջին գծին աջակցող հարձակողական ֆուտբոլիստներ չկան։ Այդ պատճառով էլ ինքս եմ փնտրում լավագույն լուծում թիմի համար»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է Marca-ն։
Լեւանդովսկին անցած ամռանն է «Բավարիայից» տեղափոխվել «Բարսելոնա» 45 միլիոն եվրոյի դիմաց։