Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication Day "Artashisyan" branch of Amio Bank was reopenedFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for Armenia Grigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion Instant transfers to Russia and from Russia to Armenia via phone number IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024 "Amio Era". Education is a chance to change life!Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024
Photo

Հայաստանում վաճառքի է հանվել HONOR 90 Lite-ը․ ոչ միայն գրավիչ, այլև բազմազան

HONOR 90 Lite-ը HONOR սմարթֆոնների նորացված շարքի ներկայացուցիչ է։ Այն վերջերս է վաճառքի հանվել Հայաստանում և ընդգրկվել է ավելի մատչելի գնային սեգմենտում, քան ավագ մոդելը։ Թվում է՝ կրտսեր մոդելը կարող է դառնալ օպտիմալ ընտրություն շատ օգտատերերի համար։ Այդ նպատակով այս սմարթֆոնը առաջարկում է հետաքրքիր բնութագրերի և մատչելի գնի համադրություն։ Իսկ թե ինչ է դրանից ստացվել, հիմա կփորձենք պարզել։ 

Երեք գույն ձեր ընտրությամբ

 

Վերջին տարիներին արտադրողները ավելի շատ են ուշադրություն դարձնում սմարթֆոնների արտաքին տեսքին։ Թվում է՝ բոլորին ձանձրացրել են գորշ, սպիտակ և սև ուղղանկյունները, այդ պատճառով սկսեցին խաղալ գույների և ֆակտուրաների հետ։ Հասկանալի է, որ տարբերակներն այդքան էլ շատ չեն, չէ՞ որ սմարթֆոնը շարունակում է մնալ «էկրանով ուղղանկյուն»։ Այդ պատճառով տարատեսակ փորձարկումների համար հասանելի են մնում հեռախոսի երկու հատված՝ հետևի մակերևույթն ու տեսախցիկների բլոկը։ 

HONOR-ը հաճախ բազմազանություն է մտցնում նույնիսկ բյուջետային սմարթֆոնների մեջ։ Այսպես, HONOR 90 Lite-ը ևս փորձել են դարձնել ոչ միայն գրավիչ, այլև բազմազան։ Առաջին հերթին պահպանվել է դասականը՝ սև գույնը։ Սակայն սևն այստեղ ոչ թե փայլուն է, ինչպես սովորաբար, այլ՝ անփայլ։ Դա շատ ավելի գրավիչ է և պրակտիկ, քանի որ այդպիսի մակերևույթը գրեթե չի կեղտոտվում։ 

Երկրորդ առանձնահատկությունը «տիտանային արծաթագույն» հետաքրքիր գունային լուծումն է։  Արտաքինից այն իրոք մետաղ է հիշեցնում, որը, թեքելու ժամանակ, առաջացնում է թեթև նուրբ լուսային խաղ։ Մեր կարծիքով, մոդելային շարքում սա ամենագրավիչ գույնն է, որը միևնույն ժամանակ շարունակում է մնալ պրակտիկ, քանի որ ունի նույն անփայլ ծածկույթը, ինչպես և սև տարբերակը։ 

Եվ վերջապես երրորդ երանգը երկնագույնն է։ Սա ունիսեքս մոդել է, որը հավասարապես կհամապատասխանի թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց, որոնք փնտրում են դասականից տարբերվող լուծում։ Ինչպես նախորդ տարբերակներում, դրա պրակտիկությունը բարձր մակարդակի վրա է, ինչին նպաստում է միևնույն տեսակի չկեղտոտվող ծածկույթը։ 

Ավարտելով գույների նկարագրությունը՝ անցնենք տեսախցիկների բլոկին։ Այն նույնպես խորապես մտածված է։ Դիզայներները որոշեցին հրաժարվել տարբեր սենսորների հավաքածու ներառող առանձին բլոկերից և որոշակիորեն կատարելագործեցին տեսախցիկի կրկնակի կլոր շրջանակի դիզայնը։ Այստեղ երկու բլոկերը, կարծես, սահում են մեկը մյուսի վրա և միանում հպման կետում։ Անսովոր պատկեր՝ առավելևս արծաթագույն և երկնագույն մոդելներում։ 

Էլ ի՞նչ կարելի է ասել դիզայնի մասին։ HONOR 90 Lite-ն ունի կորացված եզրերով բարակ կորպուս, որի հաստությունը չի գերազանցում 7,5 միլիմետրը։ Ձախ կողմում է գտնվում երկու SIM-քարտերի համար նախատեսված բնիկը, իսկ աջից՝ ձայնի կառավարման կոճակն ու մատնահետքի սենսորը։ Այն ժամանակակից է, արագագործ, ինչի շնորհիվ սմարթֆոնն ապաբլոկավորվում է ակնթարթորեն և անսխալ։ Բացի այդ առկա է մեկ զույգ միկրոֆոն,  բարձրախոս և USB-C ձևաչափի լիցքավորման մուտք։

Լիարժեք 6,7 դյույմ 90 Հց հաճախականությամբ

Քանի որ խոսք գնաց HONOR 90 Lite-ի էկրանի մասին, ավելի մանրամասն ծանոթանանք դիսփլեյին։ Առավելևս, որ այն արժանի է դրան։ Եվ այսպես, մեր առջև 6,7-դյույմանոց IPS-մատրից է՝ առանց լայնաիմպուլսային մոդուլացիայի, թարմացման 90 Հց հաճախականությամբ և 2388х1080 պիքսել (391 ppi) կետայնությամբ։ Էկրանը OLED չէ, բայց պատկերի որակից բողոքելու պատճառ չկա՝ այն հստակ է, պայծառ, սահուն շարժվող։ Բարդ է այս գնային սեգմենտում նմանատիպ բան գտնել։ 

Արտադրողը նշում է տեսողության պաշտպանման ֆիրմային այնպիսի տեխնոլոգիաների առկայության մասին, ինչպիսին է «ցիրկադային գիշերային էկրան» ռեժիմը։ Բացի այդ, հեռախոսն առանձնանում է էկրանը կորպուսից բաժանող բարակ շրջանակով, ինչը նշանակում է, որ սմարթֆոնի դիմային մակերևույթի ավելի քան 93%-ը զբաղեցնում է հենց դիսփլեյը։ 

Բարի ավանդույթի համաձայն՝ HONOR 90 Lite-ի մատրիցը արդեն գործարանից պաշտպանված է թաղանթով։ Գնումից հետո այն հանելու անհրաժեշտություն չկա։ Իսկ ահա որոշ ժամանակ անց, երբ ձեզ կթվա որ դիսփլեյը պատված է միկրոճաքերով, հանեք թաղանթը, և էկրանը կրկին կստանա լիովին նոր տեսք։ 

Լիարժեք 100 մեգապիքսել

HONOR 90 Lite-ի հիմնական տեսախցիկը ունակ է լուսանկարներ կատարել 100 Մպ կետայնությամբ։ Սա շատ հարմար է, երբ անհրաժեշտ է մոտեցնել այդպիսի լուսանկարի ինչ–որ հատված։ Բավական է կտրել լուսանկարի համապատասխան հատվածը, և կստանաք պատկերի համապատասխան մասը՝ տպավորիչ մանրամասնությամբ։ Բացի այդ, պիքսելների միավորման դեպքում, սենսորն իրեն հիանալի կդրսևորի արդեն անբավարար լուսավորության պայմաններում լուսանկարահանման ժամանակ։ 

Նրանք, ովքեր պատրաստ են գնալ փորձարկումների հետաքրքիր լուսանկարներ ստանալու համար, կարող են օգտվել ևս երկու լրացուցիչ տեսախցիկներից։ Այսպես, 5-մեգապիքսլեային սենսորը պատասխանատու է գերլայնանկյուն և «բոկե» էֆեկտով լուսանկարներ ստանալու համար, իսկ 2-մեգապիքսելանոցը կօգնի կատարել մակրոլուսանկարներ ամենամոտ տարածությունից։ 

Սելֆիների սիրահարների համար նախատեսված է 16-մեգապիքսելանոց սենսորը՝ Full HD տեսանյութեր նկարելու հնարավորությամբ։ Ի դեպ՝ տեսանյութերի մասին․ դրանք կարելի է նկարել միաժամանակ երկու տեսախցիկով։ Օրինակ՝ դիմայինով և հիմնականով կամ դիմայինով ու գերլայնանկյունով։ Սա փորձարկումների լայն դաշտ է բացում տեսաբլոգերների համար։  

միջուկ, 8 գիգաբայթ

Իսկ ի՞նչ է առաջարկում սմարթֆոնը ապարատային մակարդակում։ Այստեղ ամեն բան կարգին է։ Մեզ զարմացրեց HONOR 90 Lite-ում միանգամից 8 Գբ օպերատիվ հիշողության առկայությունը, որը բացի այդ կարող է մեծացվել ևս 5 գիգաբայթով HONOR RAM Turbo տեխնոլոգիայի շնորհիվ։ Սակայն, եթե անկեղծ, դժվար է պատկերացնել՝ ում և երբ կարող է չբավարարել 8 Գբ օպերատիվ հիշողությունը։

Կուտակչի ծավալը կազմում է 256 Գբ։ Օգտատերերի գերակշռող մասը նույնպես կարող է տարիներով բավարարվել դրանով՝ առանց հիշողության քարտեր գնելու անհրաժեշտության։ Այնպես որ, microSD սլոթի բացակայությունը տվյալ դեպքում դժվար է թերություն համարել։  

Պրոցեսորը 8-միջուկային MediaTek Dimensity 6020-ն է։ Սա նոր չիպ է, որը ներկայացվել է 2023 թվականին և նախատեսված է միջին բյուջետային սեգմենտի սմարթֆոններում կիրառվելու համար։ 

***

HONOR 90 Lite-ը բալանսավորված սմարթֆոն է՝ գրավիչ դիզայնով, հիանալի մեծ էկրանով և հզոր մարտկոցով։ Կարելի էր բողոքել հիշողության քարտի համար նախատեսված սլոթի բացակայությունից, բայց այն այստեղ այդքան էլ անհրաժեշտ չէ՝ 256 Գբ ծավալով ներկառուցված կուտակչի շնորհիվ։ 

HONOR 90 Lite-ի ամենահաճելի կողմը դրա արժեքն է։ Այն կարելի է ձեռք բերել Team Telecom և Vega սրահներում ընդամենը 109900 դրամով։