Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՄենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանԵթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Հանքարդյունաբերությունը՝ հատկապես ԶՊՄԿ-ի մասշտաբի ձեռնարկությունը, միավորում է ամենատարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների. Ռոման ԽուդոլիՉինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով
Սպորտ

«Նոա» ֆուտբոլային ակումբն ունի նոր սեփականատեր

Digitain ընկերությունների խմբի եւ Armenia Wine ընկերության սեփականատեր Վարդգես Վարդանյանը ձեռք է բերել Երեւանի «Նոա» ֆուտբոլային ակումբը։

Այդ մասին հայտնել է ակումբի արդեն նախկին սեփականատեր «ՆՈԱ» հոլդինգի նախագահ Ռոման Գեւորկյանը։

Ակումբի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Ռոման Գեւորկյանի հայտարարությունն այդ մասին։

«Հարգելի՛ ընկերներ, գործընկերներ, երկրպագուներ, Հայաստանի ֆուտբոլային համայնք,

«Շուրջ հինգ տարի ՖԱ «Նոան» եղել է մեր հոլդինգի դրոշակակիրը, որի նշանի տակ միավորված են եվրոպական մի քանի ակումբներ։

Որպես հոլդինգի առաջին թիմ՝ ՖԱ «Նոան» անցել է եվրոպական ֆուտբոլային ակումբի ձևավորման բոլոր փուլերը՝ ունենալով օրինաչափ հաջողություններ ու անխուսափելի սայթաքումներ, որոնցից էլ բաղկացած է ՖՈՒՏԲՈԼԸ, ինչն, անկասկած, նպաստել է եվրոպական ֆուտբոլային ասպարեզ մուտք գործելուն։

Մենք մեր առջեւ դրեցինք հավակնոտ նպատակներ, որոնցից շատերին կարողացանք հասնել։ Հինգ տարվա ընթացքում «Նոա» ՖԱ-ն նվաճեց Հայաստանի գավաթն ու Սուպերգավաթը (մասնակցության առաջին տարում), երկու անգամ դարձավ երկրի փոխչեմպիոն և խաղաց ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում։

Բացի այդ, մեծ աշխատանք է կատարվել մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գործում․ հարյուրավոր երիտասարդներ սկսեցին մարզվել «Նոա» ակադեմիայում, որտեղ ներդրվեց իսպանական «Վիլյառեալի» զարգացման մեթոդաբանությունը։ Սրանք հաղթանակների ու պարտությունների, հույսերի իրականացման տարիներ էին, «Նոան» դարձավ ակումբ, որն իր արժանի տեղն է զբաղեցնում Հայաստանի ֆուտբոլային համայնապատկերում։

Շնորհակալ եմ ֆուտբոլիստներին, մարզչական շտաբի անդամներին և ակումբի ղեկավարությանը, բոլոր նրանց, ովքեր տարբեր ժամանակներում իրենց ուժը, եռանդն ու պրոֆեսիոնալիզմն են ներդրել  «Նոայի» կայացման գործում։

Այժմ «Նոա» ՖԱ-ի զարգացման հետագա վեկտորը կորոշի ակումբի նոր սեփականատերը՝ մեր վաղեմի բարեկամ գործարար և բարերար Վարդգես Վարդանյանը, ում ի թիվս այլոց պատկանում են Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատարներից Digitain ընկերությունների խումբը, ինչպես նաև Armenia Wine ընկերությունը. ձեռնարկություններ, որ վաղուց ապացուցել են, որ տիրապետում են իրական և երկարաժամկետ հաջողության հասնելու գաղտնիքին: Վստահ եմ, որ նոր սեփականատարերի հովանու ներքո ակումբն իր համար բարձ նշաձող կսահմանի ու կհասնի նորանոր հաջողություններ։

Իսկ մենք կշարունակենք լինել «ՆՈԱ»-ի հավատարիմ երկրպագու և ուրախանալ թիմի յուրաքանչյուր ձեռքբերումով:

ՆՈԱ հոլդինգի նախագահ

Ռոման Գեւորկյան»։