Յուրգեն Կլոպ․ Իմ մարզչական կարիերայում ունեցած 1000 խաղերում այսպիսի բան չէր եղել
«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է 2:1 հաշվով կամային հաղթանակը «Նյուքասլի» նկատմամբ Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրի խաղում։ 1:0 հաշվի ժամանակ, 28-րդ րոպեին հեռացվել էր լիվերպուլյան թիմի հոլանդացի պաշտպան Վիրջին վան Դեյքը, սակայն ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունիեսի դուբլի շնորհիվ «Լիվերպուլը» հասել էր առավելության։
«Իմ մարզչական կարիերայում ունեցած 1000 խաղերում այսպիսի բան չէր եղել՝ հաշվի առնելով, որ մնացել էինք 10 ֆուտբոլիստներով եւ խաղում էինք այսպիսի մթնոլորտում։ Այսպիսի պահեր հազվադեպ են լինում, բայց դրանք իսկապես առանձնահատուկ են։ Ընդմիջմանը խաղացողներին ասացի, որ կարող է լինել այնպիսի հանդիպում, որի մասին կպատմենք մեր թոռներին։ Ես իմ թոռներին կտեսնեմ 10 օր անց եւ կպատմեմ տեղի ունեցածի մասին։
Երկու բան էր ակնհայտ․ երկրորդ գոլը բաց չթողնել, իսկ Տրենտը խուսափի երկրորդ դեղին քարտից։ Մենք օգտվեցինք մեր շանսից»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։
«Լիվերպուլը» 7 միավորով չորրորդն է, «Նյուքասլը» 13-րդն է՝ 3 միավոր։
Անգլիայի առաջնություն, երրորդ տուր
«Նյուքասլ Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 1:2 (տեսանյութ)
Էնթոնի Գորդոն, 25 - Դարվին Նունիես, 81, 90+3
Հեռացում՝ Վիրջիլ վան Դեյք («Լիվերպուլ»), 28