Արջի քոթոթը Երևան-Վանաձոր ավտոճանապարհին վրաերթի է ենթարկվել (լուսանկար)

Արջի քոթոթը Երևան-Վանաձոր ավտոճանապարհին վրաերթի է ենթարկվել (լուսանկար)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ափնա գյուղի վարչական տարածքում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ճանապարհին հայտնված արջի քոթոթին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ են գործել Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները, ովքեր վիրավոր քոթոթին տեղափոխել են հատուկ վայր։

Ժամանել են նաև Ոստիկանության տարածքային բաժնի հերթապահ խումբը, ովքեր էլ պարզում են վարորդի ինքնությունը։