Ֆրանկ Կեսիեի առաջին գոլը «Ալ Ահլիում», Ռոբերտո Ֆիրմինոն՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)
«Բարսելոնայից» «Ալ Ահլի» տեղափոխված 26-ամյա կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն առաջին գոլը խփեց նոր ակումբում։ Սաուդյան Արաբիայի առաջնության երրորդ տուրում «Ալ Ահլին» նվազագույն հաշվով հաղթեց «Ալ Օխդուդին»։
Ֆրանկ Կեսիեն մրցակցի դարպասը գրավեց ավելացված 6-րդ րոպեին (տեսանյութ)։ Գոլային փոխանցումը կատարեց անգլիական «Լիվերպուլից» տեղափոխված բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն։
«Ալ Ահլին» 9 միավորով հավասարվեց առաջատար «Ալ Իթիհադին» եւ երկրորդն է։